Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անձրև

11:23, երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ.
Անձրև

Ինչ որ տեղդ ցավո՞ւմ է:

Ո՛չ:

Ինչ որ բան չի՞ հերիքում:

Ո՛չ, ամեն ինչ նորմալ է:
     Անհանգստանալու պատճառ կա՞:

Դա էլ չկա:
     Ուրեմն էլ ի՞նչ:

Ոչի՜նչ… անձրև է գալիս:


     Հանգի՛ստ չկա:

Մտքեր ամեն ինչի և միաժամանակ ոչնչի մասին:

Ուղղակի լացս է գալիս:

Դա ի՞նչ է, ուղղակի անձրև:

Ուղղակի անձրև:
     Ինչո՞ւ է միշտ անձրևի ժամանակ տխուր:

Ինչո՞ւ է անպայման անձրևը դառնում անտարբերության ու մեղքի զգացման պատճառ:

Ի՞նչ մեղք է գործել բնության այս երևույթը, որ ամեն մի տխուր բանի պատճառն է հանդիսանում:

Ինչո՞ւ երբ ասում ենք եղանակ, անպայման հասկանում ենք արև, պարզ երկինք ու անպայման առանց անձրև:

Ի՞նչ է, արևոտ օրերին մենք դժբախտ չե՞նք լինում:

Լինո՛ւմ ենք:

Մեզ չե՞ն նեղացնում ձյան կամ շոգի ժամանակ:

Նեղացնո՛ւմ են:
     Ուրեմն էլ ի՞նչով է մեղավոր անձրևը:

Չէ՞ որ դա ընդամենը անձրև է:

Ուղղակի անձրև,

Եվ ցանկանում ես լաց լինել:

Ուղղակի լաց լինել:

Որովհետև անձրև է….


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3339 | 0 | 0
Facebook