Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միայնությունը...

09:36, երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ.
Միայնությունը...

Միայնությունը դա ցածր առաստաղով,

հարյուր տարվա անլվա ապակիներով մեկ պատուհանով մի բանտախուց է,

որտեղ Հույսը առաջին իսկ վայրկյանից մահանում է,

որտեղ ամեն մի քառակուսի սանտիմետր ցավ է,

որտեղ ինքդ նստած ես քեզ հետ և խոսելու ոչինչ չկա,

որտեղ դու այն մարդը չես, ինչ կարծիք ունես քո մասին,

որտեղ դու այն մարդը չես ինչ կարծիք ունեն քո մասին մյուսները,

որտեղ դու դառնում ես այն մարդը ով մտածում է թե ինչո՞ւ է ուրիշների կարծիքն իր մասին այդպիսին,

որտեղ քո մեջ դու զգում ես կորուստների գերեզմանով մի անմարդաբնակ քաղաք,

որտեղ դու չես վերաբերվում քեզ այնպիսին ինչպիսին քեզ թվում ես,

որտեղ ինքդ քեզ վերաբերվում ես այնպես ինչպիսին ԿԱՐՈՂ ես լինել:


    

Միայնությունը հաճախ ժամանակավոր վիճակից վերափոխվում և դառնում է կենսակերպ ոչ սեփական մեղքի պատճառով և զավեշտը այն է, որ ՀԱՍՏԱՏ գիտես՝

«Միայնությամբ դատապարտվածների» համար Համաներում գոյություն չունի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2645 | 0 | 0
Facebook