Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Vanity Fair-ը պարզել է Մեգան Մարքլի՝ որդուն «գենդերային չեզոք» դաստիարակություն տալու ծրագրերի մասին

Նինա Սարգսյան
19:42, ուրբաթ, 01 մարտի, 2019 թ.
Vanity Fair-ը պարզել է Մեգան Մարքլի՝ որդուն «գենդերային չեզոք» դաստիարակություն տալու ծրագրերի մասին

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պատմել է իր ընկերներին, որ իր երեխայի դաստիարակության հարցում նա ցանկանում է առաջնորդվել «գենդերի վերաբերյալ ճկուն մոտեցմամբ» ՝ տեղեկացնում է Vanity Fair-ը։

Հրատարակչության տվյալների համաձայն՝ Նյու Յորքում փետրվարի 27-ի կազմակերպված՝ երեխային նվիրված երեկոյի ժամանակ Մարքլը պատմել է, որ տղա երեխայի է սպասում։ Բացի դրանից, նա ընկերներին պատմել է արքայազն Հարիի հետ ապագա երեխային դաստիարակելու ծրագրերի մասին։

«Նա պատմել է, որ իրեն պատրաստվում են իրենց երեխային մեծացնել գենդերի վերաբերյալ ճկուն մոտեցմամբ, և իրենք չեն պարտադրի որևէ կարծրատիպ», - ասել է աղբյուրը։

Քենսինգթոնյան ամրոցը հրաժարվել է մեկնաբանություններից։


    
Աղբյուրը` https://www.1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5039 | 0 | 0
Facebook