Չկա չարիք առանց բարիքի (18+)
22:07, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
![]() -Այս անբարոյականին որտեղի՞ց ես գտել ու բերել մեր տուն: Աղջիկ ջան, -դառնալով ինձ ասաց նա, - ու՞ր է քո անմեղության ապացույցը, ո՞նց ես հասցրել մոլորեցնել տղայիս, դու փողոցային աղջիկ ես, եթե ինքնասիրություն ունես, կթողնես ու հենց հիմա կգնաս այնտեղ, որտեղից եկել ես: Ես անելանելի դրության մեջ էի: Լաց լինելով դուրս եկա փողոց: Թվում էր, թե տղան ամեն ինչ կբացատրի մորը, հետևիցս կվազի, սակայն նա այդպես էլ չհայտնվեց: Խելագարի նման լաց էի լինում խճուղու վրա, երբ մի ավտոմեքենա կանգնեց և մեքենայի երիտասարդ վարորդն ինձ հարցրեց. -Քույր ջան, ինչո՞վ կարող եմ օգնել, ու՞ր տանեմ քեզ: -Ես գնալու տեղ չունեմ, ես էլ չգիտեմ, -արցունքների միջից հազիվ արտասանեցի ես: -Եկ, նստենք մեքենայի մեջ, քեզ տեղ կհասցնեմ: Օգնեց նստել ավտոմեքենան: Ընթացքում լալիս էի: -Հիմա որտե՞ղ հասցնեմ, քաղաքի ո՞ր մասում եք ապրում: -Ես չեմ կարող տուն գնալ, -ասացի, ստիպված պատմելով եղելությունը: -Արի տանեմ մեր տուն, ես մենակ եմ ապրում, ծնողներս էլ արտասահմանում են գտնվում, -ասաց, -ինձ էլ քեզ նման աղջիկ է պետք, որ հետը զբաղվեմ, մենակ չմնամ: Ձայն չհանեցի: Տարավ իրենց տուն, սուրճ հյուրասիրեց: Խմում էի ու լալիս: «Լավ, ու՞ր գնամ, ինչպես բացատրեմ ծնողներիս իմ խայտառակության մասին» -մտածում էի, երբ ինձ իր գիրկն առավ, սկսեց շոյել և հանգստացնել: Ես անտարբեր էի նրա շոյանքներին ու փաղաքշանքներին: Այնքան էի անջատվել, չզգալով, որ նա հետս սկսել էր սեռական հարաբերություններ ունենալ: Ես չդիմադրեցի: Ինձ համար այլևս միևնույն էր, թե ինչ էր անելու: Լալիս էի, իսկ նա երանության մեջ էր՝հագուրդ տալով իր կրքերին: Ողջ գիշեր ինձ հանգստացնում էր, սիրում, իսկ ես շարունակում էի անտաբեր մնալ ու լաց լինել: -Դու այլևս լաց չես լինի և կմնաս ինձ հետ որքան կցանկանաս: Նա արժանի չէ քո արցունքներին, դու հրաշալի կին ես, -ասաց նա հարթական սեռական ակտից հետո: Ես համակերպվեցի ու սիրեցի նրան, սկսեցի սիրով պատասխանել: Երեք ամիս ամեն ինչ անում էր ինձ երջանկացնելու համար, գնումներ կատարում և կենակցում հետս: Քիչ-քիչ համակերպվում էի նոր հարաբերություններին: Հերթական անգամ սիրով զբաղվելիս, նրա մայրը զանգեց: Առանց ինձ հետ հարաբերություններն ընդհատելու, նա ասաց մորը. -Մամ, ես արդեն ամուսնացել եմ: Ինձ համար անակընկալ էր: Նա նույնիսկ չթողեց, որ ես հեռացնեմ, իմ պատկերացմամբ, նրա համար անցանկալի պտուղը: -Քո երեխան ինձ չի խանգարում, թող ծնվի, ես նրան կսիրեմ այնպես, ինչպես քեզ եմ սիրում, -ասաց նա: Նրա ծնողները շատ ուրախացան, երբ երեխան ծնվեց, չիմանալով, որ երեխան իրենց թոռը չէ: Տարիներ անցան և մենք ևս երկու երեխաներ ունեցանք: Ես երջանիկ եմ: Ասում են. «Չկա չարիք առանց բարիքի» , կամ` երբ մի դուռը փակվում է, մյուսն է բացվում: Աստվածը մեծ է: |
Հավանել
2
Չհավանել
0
30983 | 0 | 2 | 0