Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամեն կերպ խույս տալ «13» թվից

SatPM+04E_+040FebE_փետրվարի+0400RFebPM+04_0+0400616_2_81, SatPM+04E_փետրվարի+0400RFebPM+04_0+0400616_81 թ.
Ամեն կերպ խույս տալ «13» թվից

Ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը (1856 - 1910) ոչ միայն բարեխղճորեն խույս է տվել 13 թվից, այլև այդ թվի բազմապատիկներից: Այդ սնոտի վախն է եղել պատճառը, որ նա մերժել է իր գիրքը տպագրել «թիվ 52» հասցե ունեցող տպագրատանը (13 x 4 = 52): Նա երբեք չի նստել այն կառքը, որի համարը բաժանելի է եղել «սիրո և մահվան թվին՝ 13-ին»:

Նյու Յորքի՝ նրա ամենասիրելի թատրոնը եղել է այդ քաղաքի Մեծ թատրոնը, որովհետև դրա ոչ մի աթոռը «13» համարանիշը չի կրել:

Նա պաշտպանել է մի անգլիացու, որը հրաժարվել է «թիվ 13» -ը փակցնել իր տան դռանը և որի համար Լոնդոնի Արևելյան Բարնետ շրջանի մունիցիպալ խորհուրդը 1925 թվականին սնահավատ անգլիացու դեմ դատական գործ է հարուցել:

Ֆրանսիացի բանաստեղծ Ալֆրեդ դը Մյուսեն, որը սարսափել է ոչ միայն 13 թվից, այլև ուրբաթ օրվանից, անասելի տագնապել է, երբ նկատել է, որ իր ուղևորությունը Ժորժ Սանդի հետ տեղի է ունենալու ամսի 13-ին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3700 | 0 | 0
Facebook