Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ.

Հոդվածներ

«13» թվից հալածվածը

15:22, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«13» թվից հալածվածը

Իտալացի գրող Գաբրիել դ՛Անունզիոն (1863 - 1938) ուրբաթի ու 13-ի «համը» զգացածներից մեկն է: 1907 թվականի դեկտեմբերի 13-ին (որն իր չար բախտից ուրբաթ է եղել) նա վթարի է ենթարկվում, որի հետևանքով քիչ է մնում աչքից զրկվի: Դուրս գալով իր տնից, նա կառք է նստում: Կառքի սև խորապատկերին սպիտակով գրված «13» թիվն անմիջապես աչքի է զարնում: Քաղաքի մեջ մի քանի տեղ տանելուց հետո կառապանն ուղևորից 13 լիր է պահանջում: Հասնելով տուն՝ գրողն իր փոստարկղից 13 նամակ է հանում: Երեկոյան նա 13 հյուրի հետ սեղան է նստում, և երբ «Արգենտինա» թատրոն է մեկնում, որպեսզի մասնակցի իր նոր ստեղծագործության բեմականացման փորձին, անզգուշորեն այնպես ուժգին է ճակատով բախվում պատին, որ ընդամենը կարողանում է արտաբերել` մեռա՛:

1913 թվականին իր ստեղծագործություններից մեկն ուղարկելով Բոլոնիայի համալսարանի պրոֆեսորներից մեկին՝ նա ընծայագիրն այսպես է թվագրել. «Արկաշոն, հունվարի 2, 1912 +1» (վախեցել է գրել «1913»):

1922 թվականի օգոստոսի 13-ին նա ընկնում է ու իրեն թվում է, թե մեռնում է: Չար ճակատագրին դիմագրավելու համար նա տանը երկու բու է պահելիս եղել: Քանի որ հասարակության սնահավատ հատվածն այն համոզմանն է եղել, որ մեկ բուն, դժբախտություն է բերում, ու գրողն էլ նույն մտավախությունն է ունեցել, ուստի նա երկու բու է պահել՝ հուսալով, թե երկու բուն չարը կխափանի: Բայց, ավաղ, «չարախափան» թռչունները նրան փորձանքից չեն փրկել. Գաբրիել դ՛Անունզիոն հենց վանդակի դիմաց սայթաքել է ու ընկել: Գրողի հայրենի Ֆրանկավիլա քաղաքի մի կախարդ նրան խորհուրդ է տալիս օգոստոսի 26-ի այն ժամին, երբ նա ընկել էր, երկու բուին էլ սպանել: Իսկ նա ընկել էր ժամը 13-ին (օգոստոսի 26-ը 13-ի կրկնապատիկն է):

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1887 | 0 | 0
Facebook
COMMENT.am