Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արշալույս գյուղի գյուղապետը հրաժարական չի տալու

Arm
Հեղինակ`
Arm
12:58, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Արշալույս գյուղի գյուղապետը հրաժարական չի տալու

«Նրանք հրահրում են, ամեն ինչ անում են, որ մեր գյուղում կռիվ լինի: Գյուղապետարանի աշխատողների մեքենաների վրա նկարներ են կպցնում, ձվերով են խփում: Նրանց առավոտ շուտ խմիչք են բերում, խմացնում են, որ ակտիվ լինեն, նման բաներ անեն», - ասաց Արշալույս համայնքի գյուղապետ Զ. Գրիգորյանը:

Գրիգորյանը հավաստիացնում է` երբևէ հրաժարական չի տվել: «Չեմ էլ պատրաստվում հրաժարական տալ, այդ թեմայի մասին չեմ էլ ուզում լսել: Նրանցից ոչ ոք ինձ չի էլ ընտրել: 3100 ընտրող ունի մեր գյուղը, 30 հոգով կարողանալու են, ինձ ասեն` պետք է դո՞ւրս գաս», - նշեց նա:

Աղբյուրը` tert.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2552 | 0 | 0
Facebook