10 լ և 11հ/լ1 դասարանների աշակերտների և ուսուցիչ Ն. Լ. Բարիկյանի կողմից կազմակերպված գրական –երաժշտական ցերեկույթը հագեցած էր Գ. Էմինի հայրենիքի, սիրո, կարոտի, հպարտության պատկերավոր ընկալումներով: Աշակերտները բոլորին սրտերին հասու խոսքի միջոցով ևս մեկ անգամ շրջեցին Հայաստանի լեռներում, վերապրեցին պատմական անցքերը, ունկնդրեցին Սայաթ Նովայի, Կոմիտասի երգերը: