Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:16, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    
    

Աթենքից ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ հայտնում են, որ երեկ Հույն գրողների միությայն սրահում, հունվարի 15-ին, Հույն գրողների միությունը եւ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային համագործակցությամբ կազմակերպեցին ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ, որը նվիրված էր հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ մահվան 100-րդ տարելիցին։ Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաև Հայ-հունական
     ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Յորղոս Սուրիսին նվիրված՝ «Ο Ρωμηός του Γεωργίου Σουρή και το Αρμενικό Ζήτημα» («Յորղոս Սուրիսի Ռոմեոս թերթը և Հայկական հարցը») գրքի շնորահանդեսը։ Ողջույնի խոսք ասաց Հույն գրուղների միության նախկին նախագահ` Պավլոս Նաթանաիլը, բանախոսեցին Հունաստանի Ազգայի Ժողովի գրադարանի բաժնի վարիչ Էլլի Դրուլիան և Հույն գրողների միության
     վարչության անդամ Սպիրոս Ավլոնիդիսը։ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը ներկայացրեց «Յորղոս Սուրիսի Ռոմեոս թերթը և Հայկական հարցը» գիրքը: Ասմունքեցին՝ Ազգային թատրոնի դերասան, բանաստեղծ Մարթա Պապադոպուլուն, գրող Կաթերինա Դոգա-Կոտոպուլուն, դերասանուհի Նազիկ Այդինյանը, դերասանուհի Զանոս Դանիասը: Միջոցառան համակարգողներն էին՝ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի անդամ Լուսի Բերբերյանը եւ Հույն գրողների միության նախագահ Կոստաս Կարուսոսը: Հիշեցնենք, որ գրող, բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33
     տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին: Յորղոս Սուրիսը հինգ անգամ Նոբելյան
     մրցանակի թեկանծու է առաջադրվել, այդ թվում` 1900թ․-ին Հունաստանի խորհրդարանի կողմից:
     «Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 16 փետրվարի 2019 թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1755 | 0 | 0
Facebook