Հուզվե՜լ ես, գիտե՜մ,
Նեղացել կյանքից-
Ինչ է թե կյա՜նքը մի քիչ բարկացավ,
Քեզ բաժին հանեց իր հարվածներից
Ու քեզ թվաց թե լքե՜ց, հեռացավ:
Պատկերացնում ես թե ի՞նչ կլինի,
Երբ հետագայում կյանքը ակամա
Ոտքի տակ գցի քեզ, այնպե՜ս
Տրորի…
Ինչպես որ սի՜րտս է տրորվել հիմա...
… Կյանքը մոռացկո՜տ է,
Իսկ դու՝ անմոռա՜ց,
… Դու ներե՜լ գիտես,
Կյանքը՝ չգիտի՜,
… Կյանքը քարի՛ց է, բի՛րտ է ու դաժան,
Իսկ դու կենդանի սիրտ ու արյունից…
… Կյանքը կո՜ւյր է՝ կույր է մի աչքից,
Բախտավորներին ատո՛ւմ է հոգով,
… Սիրում է, որ գո՜հ են մնում իրենից,
Ու հմայվո՜ւմ են
Միա՜յն իրենով:
Այնպես որ սիրելի՜ս
Բանի տեղ մի՜ դիր -
Քո կյանքը ե՛ս եմ, գուցե՜ հավիտյան,
Իսկ դու հուզվե՜լ ես,
Նեղացել կյանքից՝
Ինչ է թե կյանքը մի՜ քիչ բարկացավ…
Ս.Ումառ- Հարությունյան