Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբրահամ Լինքոլնի մտքերից

18:40, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Աբրահամ Լինքոլնի մտքերից
    
  • Ոչ մի մարդ չունի այնպիսի հիշողություն, որն իրեն հաջողակ ստախոս կդարձնի:

    
  • Այն ամենն, ինչ կամ ու ինչ հույս ունեմ, որ կդառնամ, իմ հրեշտակային մոր շնորհիվ է:

    
  • Չես կարող փախչել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր:

    
  • Ես դանդաղ եմ քայլում, բայց երբեք ետ չեմ քայլում:

    
  • Մարդը կարծես ծառ լինի, իսկ նրա հեղինակությունը՝ ծառի շողքը: Շողքն այն է, ինչ մենք մտածում ենք այդ մարդու մասին, սակայն ծառն է իրական պատկերը:

    
  • Վեց ժամ տուր ինձ ծառը կտրելու համար, և ես չորս ժամը կծախսեմ կացինը սրելու վրա:

    
  • Երբ լավ բան եմ անում, ինձ լավ եմ զգում, երբ վատ բան եմ անում՝ վատ եմ զգում: Սա է իմ կրոնը:

    
  • Արդյո՞ք չես ոչնչացնում թշնամուդ, երբ նրան ընկերդ ես դարձնում:

    
  • Երբ չեմ հավանում մեկին, նրան փորձում եմ ավելի լավ ճանաչել:

    
  • Ինձ չի մտահոգում՝ Աստված մեր կողմից է, թե ոչ, այլ հակառակը՝ արդյո՞ք մենք ենք Աստծո կողմից, քանի որ Աստված միշտ ճիշտ է:

    
  • Քննադատելու իրավունք ունի նա, ով նաև սիրտ ունի օգնելու:

    
  • Ոսկին լավ բան է, բայց սիրող, խիզախ, ազգանվեր մարդը ոսկուց ավելի լավ է:

    
  • Եթե կա թշնամի, կա նաև ընկեր, եթե կա խաբեբա, կա նաև հերոս, եթե կա վատ քաղաքական գործիչ, կա նաև նվիրված առաջնորդ…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
5427 | 0 | 0
Facebook