Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իշխանությունից դուրս ընկածների առջև այսօր մեկ խնդիր է դրված

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
22:46, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
Իշխանությունից դուրս ընկածների առջև այսօր մեկ խնդիր է դրված

Իշխանությունից դուրս ընկածների առջև այսօր մեկ խնդիր է դրված. Բոլոր միջոցներն օգտագործելով մարդկանց գլուխը մտցնել, որ նոր իշխանությունները ոչնչով չեն տարբերվում հներից, դեռ ավելին՝ սրանք ավելի վատն են: Հիմնական ՛՛կռիվը՛՛ գնում է մեդիատարածքներում և այս գործի համար չի խնայվում ոչինչ: Իրենցով են արվում մեդիամիջոցներ, վարձվում կամ մեջտեղ են հանվում բլոգ- ակտիվիստներ, գնվում են լրագրողներ, անգամ ՛՛չեզոքի՛՛ համբավ ունեցող լրատվամիջոցները, հեռուստաընկերություններն ու FM ռադիոկայանները զերծ չեն մնում իրենց ՛՛ճշմարտություններին՛՛ մի կաթիլ թույն խառնելուց: ԲԱՄԲԱՍԱՆՔ: Սա է դուրս ընկածների հիմնական զենքը. Տեսե՜ք, սրանց կանայք չտես են, իրենց հովանոցները կողքին կանգնած տղամարդկանց են բռնել տալիս, վա՜յ, պայուսակը այսինչ բրենդի է, վո՜ւյ, տեսեք, նոր, արտասահմանյան կոշիկ են գնել, ահա, բռնվեցի՞ք, վերարկու հագցնող են պահում, տեսեք, տեսեք, ժողովուրդ, իրենց մոտիկներին պաշտոնների են նշանակում և այլն, և այլն: Մի խոսքով՝ *****ություն:

Իշխանությունից դուրս թքվածները մեկ բան հստակ ըմբռնել են: Նիկոլի թիմը, ոչինչ չանելու պարագայում անգամ, տարեվերջին բավականին լավ տվյալներ է ցույց տալու, կտրուկ նվազեցնելով հակահեղափոխականների ռևանշի շանսերը: Սա է հիմնական պատճառը, որ այս տարվա ընթացքում, վերջիններս ամեն ինչ անելու են, քաոսի աստիճանը կտրուկ ավելացնելու ուղղությամբ…
     Արտաշես Փափազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
11968 | 0 | 0
Facebook