«Յանկի Դուդլ» երգը
Անկախության պատերազմի առաջին իսկ օրերից ամերիկացիների զինված պայքարի ուղեկիցն է եղել «Յանկի Դուդլ» երգը, որը ծնունդ է առել 1775/76 թվականի ձմռանը` պայքարի ամենաօրհասական փուլում. Յանկի Դուդլը եղավ դժոխքում, Ասում է` սառնամանիք է: Ով դիմացել է Վելլի Ֆորժում, Դժոխքից չի վախենում: Յանկի՛ Դուդլ, ձգվի՛ր, Մեզ խիզախությունդ ցույց տուր: Ո՞վ է կոտրելու բրիտանացիների ամբարտավանությունը. -Իհարկե', Յանկի Դուդլը: Ամենասկզբում այս երգը երգիծական բնույթ է ունեցել: Հետազոտողները պարզել են, որ երգի շատ պարզ մեղեդին կարծես թե հայտնի է եղել Կարլ Առաջին թագավորի ժամանակների Անգլիայում, իսկ երգի անունն էլ «Nankey-Doodle» է եղել: Թագավորական հեծելազորայիններն են այն երգել, որպեսզի ծաղրեն Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելին: Հետագայում անգլիական զորքերի ստորաբաժանումներից մեկի բժիշկ Ռիչարդ Շակբերգը երգի բառերն այնպես է փոխում, որ բրիտանացիները կարողանան երգի միջոցով ծաղրել հյուսիսամերիկացի նորակոչիկներին: Անկախության նվաճումից հետո երգի տեքստը մի քանի անգամ փոփոխություններ է կրել, դրա որոշ հատվածները մանկական երգերի են վերածվել: Ստորև ներկայացվածը (մասնակի կրճատուներով) համարվում է Կոննեկտիկուտ նահանգի օրհներգը: Յանկի Դուդլը մեզ մոտ եկավ պոնիին հեծած… Գնեց վարսակի շիլա, Հետո կճուճ գնեց, Հետո ցատկեց ձիու վրա Ու սլացավ տուն: Այստեղ-այնտեղ մտավ, Շուրջբոլորը պտտեց Ու վերջապես զորահավաքի Տեղամաս մտավ: Բայց Յանկի Դուդլը չվախեցավ, Որ անհարմար վիճակի մեջ է ընկել: Թշնամիները փախուստ տվին նրանից, Որը՝ շապիկով, որը՝ վարտիքով: Մեր յանկին թեպետ պարզամիտ է, Բայց ջենտլմեն կարծես լինի. Փետուրը ցցեց գլխարկին՝ Վերջին մոդայի համաձայն: Յանկի՛ Դուդլ, արշավի՛ր, Յանկի Դուդլը դենդի է: Դե տե՛ս՝ չտրորես Մեր Սենդիի ոտները: Ես ճամբարի միջով գնում եմ, Հայրիկի հետևից, Իսկ շուրջս՝ լիքը զինվոր՝ Թթված կաթից պինդ: Յա՛նկի Դուդլ, պա՛ր արի, Յանկի Դուդլը դենդի է: Բոլոր աղջիկներն էլ լավիկն են, Տղանե՛ր, մի՛ վախեցեք: Սպաները՝ հարուստ, Մանրադրամն էլ անհաշիվ, Հրամանատար Վաշինգտոնը Լավ ձի է հեծել: Իսկ նրա լայնեզր գլխարկին Ժապավեններ ու փետուրներ են… Հարսնացուիս համար ես դրանք կկապեմ, Բայց թե՝ ո՛չ հիմա: Այնտեղ միայն մեկ թնդանոթ կա, Թնդանոթի տակ՝ սայլակ, Փողը գերանի պես հաստ է, Ուզում ես ապրել՝ մի՛ հապաղիր: Մի անգամ դմփացրինք դրանով, Շատ զվարճալի էր: Ոնց որ հայրիկի հրացանը, Բայց ավելի ահեղաձայն: Հայրիկը հրացանը լիցքավորեց, Ու թունդ հայհոյեց… «Յանկի» երգը լավն է, Հենց երգես այն, թշնամիներն Անմիջապես կծլկեն: Հրամանատարները Ե՛վ կոպիտ են, և՛ ահեղ, Որպեսզի չքնեմ, Կարգադրում են շեփոր փչել: Նրանք տակառիկ էլ ունեն, Վրան կաշի քաշած: Թխկացրու այն, և մեկ ակնթարթում Բոլորը շարք կկանգնեն: Ախպերս ճչում է՝ մի՛ վախեցիր, Ինքը շատ խիզախ է: Վախվորած թաքնվում եմ Ու անշարժ մնում… Տեսնեմ տականքները Մեզ վրա կրակ են թափում… Մտածեցի. «Ես ձեր... Այս ի՞նչ մրցավազք է»: Հիշում եմ գերեզմաններ փորելը… Ինչպես էին թշնամիները տապալվում… Գլխարկս հանեցի, հարգանքի տուրք մատուցեցի Ու եկա տուն՝ մայրիկիս մոտ: |