Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ կինոռեժիսորուհու Նոր Ֆիլմը և Սպասվող Կինոշրջագայությունը

21:44, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Հայ կինոռեժիսորուհու Նոր Ֆիլմը և Սպասվող Կինոշրջագայությունը
    
     ՛՛Ադապտացիա՛՛ վավերագրական ֆիլմի ռեժիսորը՝ Մաննեն, ֆիլմի պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ այս տարի վերջապես կներկայացնի ՛՛ Ճայը՛՛ ֆիլմը: Հեղինակը նաև նոր ֆիլմ է պատրաստում Գոշա Շապիտո կրկեսի մասին: Իսկ ՛՛Ադապտացիան՛՛ Մարտի 13-ին, ժամը 19.00-ին կցուցադրվի Նարեկացի արվեստի միությունում, որտեղ նաև ներկա կգտնվի Մաննեն և կպատասխանի հանդիսականների հարցերին:
     Նոր ֆիլմերի գաղափարների ի հայտ գալու մասին հեղինակը նշում է.
     - Ամեն անգամ, երբ նկարահանում ես նոր ֆիլմ, սկսում ես ապրել հերոսներիդ կյանքով: Ինձ մոտ ամեն ինչ ծայրահեղական տարբեր է: Քաղաքի էժոտաժով ապրող հերոս, ապա տիեզերագնաց, և դրանից հետո ծաղրածու: Իրականում դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու կինոաշխարհում, բայց արդեն հասցրել եմ զգալ այն կտրուկ փոփոխությունը` ֆիլմից ֆիլմ, որ քեզ ստիպում է սիրել այն կյանքը, որով ապրում են հերոսներդ: Խաղարկային ֆիլմում դա այդքան սուր չէ, որքան վավերագրականում կարծում եմ: Կրկեսում ամեն ինչ այլ է: Այս մարդկանց հետ շփվելը ավելի շատ քեզ լցնում է ազատատենչ գաղափարներով ու երևակայությամբ: Ընդհանրապես, կրկեսը շատ կինեմատոգրաֆիկ է: Զարմանալին այն է, որ Նախկինում երբեք չեմ հետաքրքրվել կրկեսով: Երևի կինոն հնարավորություն է տալիս մեզ հայտնվել այնտեղ, որտեղ չես եղել, որտեղ քեզ ինչ-որ բան է սպասվում.հեքիաթային, երազային, տարօրինակ և սարսափելի:
     Հեղինակի կարծիքով, նոր ֆիլմը սկսվում է
     երբ կա ոգեշնչում, հիացմունք, մոլագարություն: Ինձ մոտ մշտապես երաժշտությունն է բերում պատկերաշար: Ես պատանեկան տարիքից տարվեցի դասական երաժշտությամբ և այսօր հասկանում եմ, որ շատ անհիշելի աղբյուրներ կան իմ մտքում, որոնք մտքեր են ծնում: Դա ի շնորհիվ դասական երաժշտության ձևավորվեց: Մոցարտ, Բախ, Բեթհովեն, Հայդն, Շոպեն..երևի թե պարզ է, որ առաջինը նրանց եմ լսել: Սակայն եկավ մի շրջան երբ բացառապես լսում էի Շոստակովիչ, Մահլեր, Բրահմս, Բեռլիոզ, Ռախմանինով: Նրանք բոլորը տարբեր են, բայց բոլորը ինձ մոտ նույն պոետիկ հրճվանքն են առաջացնում: Եվ ահա, մի օր նրանց ազդեցությունը ժայթքեց, երբ ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմը զարդարեցի Արամ Խաչատրյանի Սուսերով Պարը ստեղծագործությամբ: Առանց երաժշտության չեմ պատկերացնում, առհասարակ իմ ապագա ֆիլմերից ոչ մեկը:
     Նոր Կինոշրջագայութուն?
    

- Արդեն պլանավորել եմ այն երկրների ցանկը, որտեղ պետք է ներկայացնեմ ֆիլմերը: Այս տարի այնքան շատ են հրավերները, որ պետք է բարդ ընտրություն կատարեմ, քանի որ շատ հաճախ համընկնում են փառատոների օրերը:
     Առաջիկայում ֆիլմս կներկայացնեմ Գերմանիայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Վրաստանում, և ԱՄՆ-ում: Անակնկալ հրավերները միշտ ինձ հանդիպում են և չեմ կարող կանխատեսել անգամ երկրների անունները, որոնք ինձ հրավիրում են մասնակցելու փառատոների:


     Ինչի մասին է լինելու հաջորդ ֆիլմը?
     - Երիտասարդության, կյանք մտնող անհատի հոգեբանության ու երազանքների մասին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
986 | 0 | 0
Facebook