Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բա՛րև, ես անձրևանոցն եմ ...

19:11, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Բա՛րև, ես անձրևանոցն եմ ...
     Բա՛րև։ Ես անձրևանոցն եմ ։ Իմ նախապապի պապի պապի պապի պապի ապուպապի պապը հովանոցն է եղել և ծնվել է մ.թ.ա. 11_րդ դարում։ Եթե հավատանք գիտնականներին, ապա ես՝ անձրևանոցս, չինացու ծոռան թոռան ծոռի թոռի ծոռ եմ։ Մի քանի դար շարունակ հովանոց կրել են միայն թագավորներն ու փարավոնները, կարծում եմ պարզ է, որ իրենք չեն կրել, այլ՝ սպասավորները, քանի որ այդ տնաշեն հովանոցները 1.5 մետր բարձրություն և 2.5_3.0 կգ քաշ են ունեցել և պաշտպանել են բարձր դիրք ունեցող ձյաձյաներին ու ծյոծյաներին՝ արևից։ Միայն 1800_ական թվականներին մի խելացի անգլիացու գլխում փայլուն միտք ծագեց՝ հովանոցը օգտագործել նաև անձրևից պաշտպանվելու համար և հենց այդ ժամանակ ծնվեց պապիս պապի հայրը՝ որին կոչեցին անձրևանոց։
     Ես չեմ հիշում ո՞վ և ե՞րբ առաջին անգամ Հայաստանում անձրևանոցով պաշտպանվեց անձրևից, բայց որ վերջին մի քանի օրում Հայաստանում անձրևանոցի մասին ավելի շատ են խոսում քան սերիալների հերոսների ներկայից, անցյալից ու ապագայից, դա միայն մի բան է նշանակում՝ սերիալների սցենարիստներին փոխելու ժամանակն է ...
     Հ. Գ. Չքաղաքականացնել
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
| | |
2286 | 0 | 0
Facebook
COMMENT.am