Ֆրանսիական հումոր
Ժանը հանդիպում է մանկության ընկերոջը. -Ինչպե՞ս ես, - հարցնում է ընկերը: -Շա'տ լավ: Արդեն թոշակի եմ անցել: Արթնանում եմ` երբ ուզում եմ, ձուկ որսալու եմ գնում, տարեկիցներից հետ թուղթ եմ խաղում…Բայց, ցավոք, այս տարվա վերջին թոշակառությունս ավարտվում է: -Այդ ինչպե՞ս: -Կինս է թոշակի անցնում: ***** Մի ավիաընկերություն գործարար տղամարդկանց առաջարկում է տոմսեր: Դրանք գնողները թռիչքի ձրի տոմսեր են ստանում իրենց կանանց համար: Քանի որ ընկերությունը շուտով մեծ հաջողության է հասնում և նշանակալիորեն ավելացնում է իր շահույթը, նամակներ է հղում բոլոր կանանց` իմանալու համար, թե ինչպես է ընթացել ուղևորությունը: Բոլոր կանայք նույն պատասխանն են տալիս` «Ի՞նչ ուղևորություն»: ***** Կինս հայելու մեջ զննում էր իրեն: Դժգոհ իր տեսածից` ինձ ասաց. -Սարսափելի է. ծերացել եմ, գիրացել ու տգեղացել…Գոնե մի հաճոյախոսություն արա: -Դու հիանալի տեսք ունես: Եվ կռիվն սկսվեց: Կնոջս հարցրեցի, թե մեր ամուսնության օրվա կապակցությամբ ո՞ւր կցանկանար, որ գնայինք: Նա պատասխանեց. -Մի այնպիսի տեղ, որտեղ երկար ժամանակ չեմ եղել: Ես նրան առաջարկեցի մեր խոհանոց մտնել: Եվ կռիվն սկսվեց: ***** Բարկացած ամուսինը զանգահարում է հյուրանոցի ադմինիստրատորին. -Խնդրում եմ, արագ եկեք: Քիչ առաջ ես վիճում էի կնոջս հետ, և նա ասաց, թե հիմա պատուհանից նետվելու է: -Ցավո'ւմ եմ, պարո'ն, բայց դա անձնական խնդիր է: -Այո', անձնակա'ն է, բայց պատուհանը չի բացվում, իսկ դա ձեր խնդիրն է: ***** Քահանան մոտենում է մահվան դատապարտվածին. -Զավա'կս, ես Աստծո խոսքն եմ քեզ բերում: -Ժամանա'կ եք կորցնում, հա'յր սուրբ: Մի քանի վայրկյան անց ես հնարավորություն կունենամ նրա հետ անձամբ խոսել: Եթե նրան հաղորդելու բան ունեք, ասեք, անպայման կփոխանցեմ: ***** Մի տղամարդու հուղարկավորության արարողության ժամանակ հոգևորականը նրա գովքն է անում. -Նա բարի ամուսին էր, հիանալի քրիստոնյա և օրինակելի հայր… Մահացածի այրին իր երեխաներից մեկին շշուկով ասում է. -Մոտեցիր դագաղին ու տես, թե արդյո՞ք նրա մեջ քո հայրն է: ***** Ուսուցիչն աշակերտներին խնդրում է «պակասել» բառով նախադասություններ կազմել: Առաջին աշակերն ասում է. -Հայրս ավտոմեքենա է գնել, բայց մեքենային պակասում է օդափոխության սարքը: Երկրորդ աշակերտն ասում է. -Իմ հայրը տուն է գնել, բայց պակասում է լողավազանը: Երրորդ աշակերտն ասում է. Մեզ ոչինչ չի պակասում: Ուսուցիչը զարմանում է. Մի՞թե դա հնարավոր է…լա'վ մտածիր Աշակերտը դարձյալ իրենն է պնդում, բայց քանի որ ուսուցիչը համառորեն պահանջում է նախադասություն կազմել, նա ասում է. -Ես ձեզ հավատացնում եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որովհետև մեկ օր առաջ, երբ մենք ամբողջ ընտանիքով տանն էինք, քույրս ներս մտավ` իրենից 20 տարով մեծ մի տղամարդու հետ, և հայրս ասաց. «Մեզ միայն սա էր պակասում»: |