Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իշխանափոխություն կարելի է անել ներգաղթյալների միջոցով». Սաակաշվիլի

13:09, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Իշխանափոխություն կարելի է անել ներգաղթյալների միջոցով». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի կարող կողքից նայել իր երկրի ոչնչացմանն ու պատրաստ է իշխանափոխություն անել ներգաղթյալների միջոցով: Այս մասին նա հայտարարել է Բելգիայի Լյոժ քաղաքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր Վրաստանում հարմար իրավիճակ չէ իմ վերադարձի համար: Մոտակա շաբաթներին և ամիսներին պետք է նախապատրաստվենք դրան, քանի որ չենք կարող կողքից նայել մեր երկրի ոչնչացմանը», - Սաակաշվիլիի խոսքը մեջբերում է «Интерфакс» -ը:

Նրա խոսքով՝ Վրաստանում կարելի է իշխանափոխություն անել ներգաղթյալների միջոցով: Նախկին նախագահը առաջարկել է նաև ֆինանսական ինստիտուտ, երկրի վերածննդի համար բանկ հիմնել, որի գլխավոր բաժնետերերը կլինեն ներգաղթյալները:

Սաակաշվիլիի խոսքով՝ ներգաղթյալները տարեկան մինչև 2, 5 միլիարդ դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին, ինչը նշանակում է, որ նրանք են ձևավորում երկրի բյուջեն:

Ավելի վաղ Սաակաշվիլին սպառնացել էր իշխանափոխություն անել 72 ժամում:

2018-ի նոյեմբերին Սաակաշվիլին Վրաստանի բնակիչներին կոչ էր արել չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք ոչ լեգիտիմ անվանելով: Սաակաշվիլին իշխանության էր անցել 2004-ի ընդդիմության ցույցերի արդյունքում, որից հետո՝ 2007-ին, ինքնակամ հեռանալու որոշում էր կայացրել, 2008-ին կրկին ընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն 2013-ին լքել է Վրաստանը՝ չսպասելով պաշտոնավարման ավարտին և հայտարարելով, որ իր կուսակցությունն ընդդիմություն է դառնում:

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3550 | 0 | 0
Facebook