Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրք-ադրբեջանական սերտեցման շուրջ

00:48, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
Թուրք-ադրբեջանական սերտեցման շուրջ
    
    

Թուրքիան և Ազերպայճանը սերտացնում են հատկապես ռազմական ոլորտում համագործակցությունը: Նկատելի է, որ աստիճանաբար ականատեսն ենք լինելու թյուրքական այս երկու պետությունների դե-Ֆակտո միավորմանը: Արդեն ակնհայտ է դառնում, որ Թուրքիան նոր խաղ է սկսում: Խաղ, որտեղ էական նշանակություն ունի Ազերպայճանը: Ակնհայտ է, որ Թուրքիան կրկին գնում է իր թուրանական, կամ պանթյուրքական երազանքների ետևից: Երազանք, որը աշխարհաքաղաքական նոր իրողությունների, նոր հակամարտությունների, նոր վերաբաժանումների առիթ պետք է դառնա: Սակայն մյուս կողմից էլ ակնհայտ է, որ այս խաղերի նախաձեռնությունը ո՛չ այնքան զուտ թյուրքական են, որքան գլոբալ՝ աշխարհաքաղաքական: Բանն այն է, որ բոլոր կողմերն արդեն իսկ ընդունել են, որ աշխարհում ստեղծված ստատուս-քվոն այլևս մեծ չի բավարարում, իսկ նոր զարգացած և հզորացածներին, ինչպես օրինակ Թուրքիային, Չինաստանին, Ճապոնիային՝ (որը Երկրորդ Աշխարհամարտում պարտությունից հետո տնտեսական գերտերություն է դարձել), առավել ևս, ուստի գալիս է աշխարհի վերաբաժանման նոր անհրաժեշտություն: Դրան նախապատրաստվում են, և առաջին հերթին թյուրքական աշխարհն է պատրաստվում: Ժամանակ առ ժամանակ տարբեր կենտրոններից Թուրքիայի տրոհման ծրագրերի ի հայտ գալն էլ իր հերթին առաջ է բերում և գրգռում է Թուրքիայի պաշտպանական ռեֆլեքսը, որը բնական է, որ պետք է արտահայտվեր նորացված աշխարհաքաղաքական հայտով: Սակայն այդ հայտն էլ՝ թյուրքական աշխարհի միավորման, իր հերթին ստեղծելու է լարվածության նո՛ր օջախներ, նո՛ր հակամարտություններ:
     Հ.Գ. Հայաստանի և բովանդակ հայության հրամայականը միասնական օրակարգի ձևավորումն ու համահայկական ազգային անվտանգության հայեցակարգի ընդունումը պետք է լինի, որտեղ պետք է հստակ սահմանվեն առաջնահերթություններ՝
     ա. առաջին հինգ տարիների համար,
     բ. առաջին տաս տարիների համար,
     գ. առաջին տասնհինգ տարիների համար,
     դ. առաջին քսան տարիների համար,
     ե. առաջին քսանհինգ տարիների համար,
     զ. առաջին երեսուն տարիների համար,
     է, առաջին երեսունհինգ տարիների համար,
     ը. առաջին քառասուն տարիների համար:
     Ժամանակ առ ժամանակ՝ կախված աշխարհաքաղաքական իրադրությունների փոփոխության հետ, պետք է ճկուն արդիականացում տեղի ունենա, բայց ո՛չ փոփոխություն, կամ հրաժարում դրանից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2959 | 0 | 0
Facebook