Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ես կարոտում եմ իմ ընկերներին»

Hasmik
Հեղինակ`
Hasmik
17:14, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
«Ես կարոտում եմ իմ ընկերներին»


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

ԵՍ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Մայրանուշ Գրիգորյանի ծննդյան օրվա առիթով


    

80-ական թվականների ռադիոթատրոնը յուրահատուկ հավաքատեղի էր արվեստագետների համար. Հայկ Վարդանյան, Գրիգոր Չալիկյան, Կառլեն Վարժապետյան…. Անուններ, որոնք ինձ համար շատ թանկ են, և ովքեր ձևավորել են իմ կենսափիլիսոփայությունն ու արժեքները գնահատելու ունակությունները:

Մեր աշխատասենյակը միշտ մարդաշատ էր, բայց երբ ներս էր գալիս Մայրանուշ Գրիգորյանը, ամբողջ սենյակը լցվում էր լիաթոք ուրախությամբ ու հմայքով. Եթե կար աշխատանքային լարվածություն, այն անմիջապես անհետանում էր: Մայրանուշի անբռնազբոս, առանց բարդույթների կերպը աշխատանքային այդ պահերը դարձնում էին լիաթոք հրճվանքի ու ստեղծագործական զարկերակի աղբյուր:

Կնահաճո Գրիրգոր Չալիկյանը Մարոյի գեղեցկությունն ու շնորքը նկարագրելու համար չէր խնայում իր ունեցած հաճոյախոսությունների ողջ պաշարը:

Սիրելի Մարո, ես շատ հաճախ եմ հիշում ու առանձնահատուկ լիցք ստանում այդ օրերից ու այն մարդկանցից, ում հետ շփվել եմ:

Մինչև օրս քո ներկայությունը ռադիոյում ու հեռուստատեսությունում ինձ համար դարձել են յուրահատուկ առհավատչյա, որ այն երանելի ժամանակները՝ լի ստեղծելու և արարելու ավյունով, դեռ չեն կորսվել: Քո անուրանալի տաղանդը և բացառիկ բարի մարդկային որակը թերևս շատերի համար է հենարան հիշողությունների այն օվկիանում, որոնց, ափսոս, այսօրվա սերունդը անհաղորդ է:

Երանելի ժամանակներ, երանելի մարդիկ…

Սիրելի Մարո, ցանկանում եմ, որ դու լինես այնքան ուժեղ, որ կարողանաս նոր սերնդի և նոր ժամանակների կտրված երակը պահես Մռավյան 5 հայտնի հասցեում:

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4525 | 0 | 0
Facebook