Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր խոսքով ու ասելիքով

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
05:31, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
Նոր խոսքով ու ասելիքով

Նոր խոսքով ու ասելիքով


    

    
     Մեր հայրենակից Նիկոլայ Խաչատուրյանը (31) մոտ քսան տարի է բնակվում է Նիդերլանդներում, Բարնևելդսեում նա իր սեփական պրոֆեսիոնալ կինոստուդիան ունի: Ինչպես ինքն է խոստովանում որպես հեռուստատեսային ծրագրերի արտադրող յուրաքանչյուր օրը շրջագայության մեջ է` երկրով մեկ: Ազատ ժամերն օգտագործում է ի օգուտ սեփական Kino Media ընկերության: Ասենք սեփական մտահաղացմամբ ծրագրեր կազմել, սցենարներ գրել, ֆիլմեր մոնտաժել և այլն: Այժմ Նիկոլայը աշխատում է SBS6 հեռուստաալիքի 'Mens & Trends' սեփական ծրագրի
    

    
թողարկման վրա: Նա ամեն շաբաթ որոնողական աշխատանքների մեջ է, նոր թեմաներ է փնտրում, թարմացնում, նորացնում է հաղորդման ծրագիրը:
     Նիկոլայը Նիդերլանդներում ավարտել է Film & media ակադեմիան, արտադրական պրակտիկան անց է կացրել Ավստրալիայում, հեռուստատեսային հաղորդումների համար նկարահանել է գովազդներ և մի շարք հաղորդումների ռեժիսյոր է եղել: Հաղորդումներ պատրաստելու համար աշխատել է 25 տարբեր երկրներում: Նա 500-ից ավելի դրվագների վերջնական տարբերակի խմբագիրն է եղել: Վերջին 8 տարիներին Նիկոլայը պարբերաբար ծրագրեր է պատրաստել SBS6 и RTL4 հեռուստաալիքների համար:
Այնուհանդերձ Նիկոլայ Խաչատուրյանը կենտրոնացել է MENS & TRENDS հեռուստածրագիրը կատարելագործելու վրա, նա դրա համար շատ բան է զոհել «Ես այդ որոշումը կայացրի անցյալ տարի», - ասում է Նիկոլայը.-Այդ պատճառով դադարացրեցի աշխատանքս արտադրական ընկերությունների հետ, որպեսզի ստեղծեմ կյանքի ապրելակերպի սեփական կեցության վարկածը Mens & Trends հաղորդման շրջանակներում: Այս որոշմանը դեր ունեցավ այն հանգամանքը, որ SBS6-ի ծրագրում չկար կյանքի ուղու այս ֆորմատը: Ծրագիրը հաղորդաշարի առաջին եթերաշրջանի համար կազմված է հինգ դրվագներից, նախատեսվում է մոտակա տարիներին այն թողնել անփոփոխ: Նիկոլայի սպասելիքները մեծ են: Նա ցանկանում է «Mens & Trends» հաղորդաշարը աստիճանաբար ճանաչված ու հայտնի դարձնել երկրով մեկ, որպեսզի յուրաքանչյուր անգամ այն նոր ասելիք ունենա ու նորանոր լսարաններ նվաճի: Նա դրանում չի կասկածում:
     Հաջողություն ենք մաղթում մեր հայրենակցին և առաջարկում SBS6 հեռուստաալիքով փետրվարի 16-ին, ժամը 16.00-ից դիտել Men & Trends հեռուստածրագիրը:
«Նիդերլանդական օրագիր»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2301 | 0 | 0
Facebook