Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈ՞Վ, թե՞ ազգային ժողով

«Դիլիջան աշխարհ» ՀԿ
Մամուլի խոսնակ`
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
21:11, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈ՞Վ, թե՞ ազգային ժողով

Պոկվելով մեր արմատներից և մոռանալով մեր անցյալը՝ մեր պատմությունը, շատ կարճ ժամանակահատվածում կկորցնենք ՀԱՅ տեսակը: Չի լինի այլևս հայրենիք, չեն լինի սրբություններ: ԱՄՆ-ի ձեռագիրն է հիշեցնում միայն մի տարբերությամբ՝ այլ երկրներում այս արդյունքին հասնում է պատերազմների, քարուքանդ անելու միջոցով, իսկ մեր երկրում ստիպում է, որ մեր ձեռքերով ջնջենք մեր անցյալը, հեռանանք քրիստոնեությունից, մոռանալով որ մենք ենք քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, մոռանանք ազգային արժեքները, մոռանանք ավանդույթները, քայքայվենք և պառակտվենք, իսկ այդ ժամանակ մեկ մատի շարժումով հնարավոր կլինի ջնջել Հայաստանը պատմության էջերից: Հիշենք Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում տեղի ունեցած վայրագությունները պատերազմների ժամանակ: Հիշենք ինչպես էին ոչնչացնում թանգարաններն ու պատմությունը: Մարդկանց արհեստականորեն բերում են չքավորության ու մի քանի կոպեկ տալով ստեղծում են կախվածություն իրենց երկրից:

Սա է միայն արժանի ուշադրության՝ չկորցնել ագը և ազգությունը, չկորցնել հայրենիքն ու արժեհամակարգը: Իսկ մենք հիմա այլ հարցեր չունենք լուծելու, քան «դրոշի վրայի խաչը», «օրհներգի աճող կամ նվազող լինելը», պատմության մեջ մնալու համար անարդյունք ու անտրամաբանական փորձեր անելը, պետության և ժողովրդի հաշվին ինքնահաստատվելը: Մի կողմ դրեք ամեն ինչ ու եթե ունեք գիտելիք և կարողություններ, ապա օգտագործեք այն այնպիսի պետություն սարգելու գործում, որի համար կարժենա և կյանքը զոհել:

Հ.Գ. Տպավորություն է, թե ազգային ժողովը գերհագեցած է պատգամավորներով, ովքեր անգործությունից հոգնած իրենց ինչ-որ բաներով են զբաղեցնում: Այդ դեպքում կարելի է կրճատել պատգամավորների թիվը և տնտեսել բյուջեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3189 | 0 | 0
Facebook