Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաղ արտասվող կնոջ

10:40, կիրակի, 03 փետրվարի, 2019 թ.
Տաղ արտասվող կնոջ
    
    

Ինչո՞ւ էր լալիս կինն այն միայնակ,

Մի՞թե արցունքը բալասան է լուրջ,

Գուցե կորուստն էր սգում շատ թանկ

Ու թեթևանում էր արցունք թափելուց…


    

Սի՞րտն էին կերել, քչփորե՞լ հոգին,

Թե՞ պատիվն էին շաղախել ցեխով,

Լացի ձայնն էր աշխարհի ականջին՝

Մի կին էր լալիս նազանքով:


    

Գեղեցկությունը տեղի չէր տվել,

Քամին էր խաղում կախված փեշի հետ,

Կարծես թևաթափ մի աղավնի էր

Սև ու սուգ հագել:


    

Ասես սառույցի փոքրիկ մի կտոր

Ընկել էր կարմիր կակաչի վրա

Ու կակաչն այդ անզոր իր լացով

Փորձեր էր անում հալեցնել նրան:


    

Երերվում էր լացից

Ասես փլվող պատ, որն

Ընկնելու էր գետնին մինչև վերջին քարը,

Ասես գեղեցիկ ոտքերի վրա

Հիմնովին կործանվում էր աշխարհը:


    

Այտը թա՜ց էր, շուրթը բա՜ց,

Աչքն արցունքի մեջ կորած,

Ժամանակը քարացել էր

Տեսարանից այդ հուզված:


    

Դո՞ւստր էր, քո՞ւյր էր, Մա՞յր էր

Թե՞ ուղղակի Սիրող կին,

Տեսնես այդ ի՞նչ «մարդակեր» էր

Հոգին խառնել ձեռքով բիրտ…


    

… Լաց լինող կինը նման է ծաղկի՜,

Որին տրորել են ոտքեր անաստված

Կամ էլ նման է լքված մի վանքի -

Անտարբերության քողով շղարշված:


    

… Կնոջ արցունքը մե՜ծ արհավիրք է,

Երևույթ՝ տխո՜ւր ու դաժան

Ասես աշխարհի ողջ դառնությունը

Մի տեղ հավաքվել -

Պայթել է հանկարծ…


    

Ս.Ումառ-Հարությունյան

22.06.16 Երևան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3752 | 0 | 0
Facebook