Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրում է ինձ փոքրի՜կ մի կին

10:30, կիրակի, 03 փետրվարի, 2019 թ.
Սիրում է ինձ փոքրի՜կ մի կին

Սիրում է ինձ փոքրի՜կ մի կին.

Սիրո՜ւմ է ինձ,

Եվ տանջվո՜ւմ է և դառնանո՜ւմ

Որ իրենով

Ես չե՜մ գերվում ու հմայվում,

Որ իրենով

Ե՛ս,

Ժպտո՜ւմ եմ, բայց…հեռանո՜ւմ…


    

Սիրո՜ւմ է ինձ փոքրիկ մի կին

Ու կախարդվո՜ւմ,

Սակայն …իրեն

…չի հավատում.-


    

Չի՜ հավատում,

Որ ճիշտ այնպե՜ս,

Ինչպես ինքը խենթի նման ի՜նձ է սիրում,

Ես …սիրում եմ

Ուրի՜շ մեկին…


    

Եվ զուր տանջվո՜ւմ,

Դառնանո՜ւմ է,

Փոքրիկ մի կին…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3752 | 0 | 0
Facebook