Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Հունվար

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
02:00, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Հունվար
    
    
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի հունվար ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում:

     4-ը հունվար
    
     Door de inzet van Vereniging Abovian in Den Haag, is op één van de drukste plekken in de stad, tegenover het Holland Spor Station, tussen 28 andere talen het volgende Armeense gezegde op het voetgangerspad gegraveerd: 'Water vind zijn eigen weg'.
     Հաագայի Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` երկաթուղային կայարանի առջև 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է հայերեն ասացվածք ճանապարհի մասին` «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ։
    
     5-ը Հունվար
    
Tour Advice Armenia will represent Armenia at the Vakantiebeurs Tourism fair in Utrecht The Number of Armenia's pavilion is 9.OPE1
Ուտրեխտում հունվարի 9-13-ը կայանալիք խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը ներակայցնելու է Tour Advice Armenia ընկերությունը. Տաղավարի համարն է 9.OPE1
Հունվարի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց՝ Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ Սուրբ ծննդյան կապակցությամբ մատուցված պատարագին:

    
Նիդերլանդների գյուղատնտեսության և այգեգործության կազմակերպության կենտրոնակայանում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և կառույցի նախագահ Մարկ Կալոն բովանդակային քննարկում ունեցան գյուղատնտեսության ոլորտում հայ-հոլանդական համագործակցությունը խորացնելու ուղիների շուրջ։

    

    
Հայաստանի դեսպանը հանդիպեց Եվրոջասթի՝ գործընկերի հետ համագործակցության ղեկավարի հետ

    
Հունվարի 9-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Եվրամիության դատական համագարոծակցության գործակալության՝ գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ։

    
Եվրոջասթի անդամները ՀՀ դեսպանին տեղեկացրեցին գործակալության գործառույթների և աշխատանքների մասին։

    
Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների ընթացքը և կառավարության գործնական քայլերը անկախ դատական համակարգն արմատավորելու ուղղությամբ։

    

    
    
The Ambassador of Armenia to the Netherlands met with the Chair of the External Relations Team of The Eurojust
On January 9, Armenian Ambassador to the Netherlands Tigran Balayan met with Lukáš Starý, Chair of the External Relations Team of The European Union's Judicial Cooperation Unit, National member for Czech Republic and with Laima Cekeliene, National member for Lithuania.
The representatives of EUROJUST informed the Armenian Ambassador about the Agency's functions and activities.
Ambassador Balayan presented the process of judicial reforms in Armenia and the practical steps of the government aimed at strengthening the independent judiciary system.
During the meeting the sides exchanged views on the possible ways of establishing cooperation between the relevant authorities of Armenia and EUROJUST.

     9-ը հունվարի
     Solid Road ընկերության հիմնադիր և տնօրեն Իվոն Բուշեի հետ հանդիպմանը դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց` նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող Կանաչ ճանապարհ ծրագրի միջոցով` Հայրենիք հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանը աջակցելու համար։
     At a meeting with the Solid Road founder & director Director Yvonne Boussche, Ambassador Tigran Balayan thanked her for the implementation of Greenway project, which helps Armenian families to return and reintegrate in their Homeland.
    

    
    

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր քարտուղարին


    
Հունվարի 9-ին Հաագայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդի հետ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունների մասին։
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները և հայցեց Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։
    
     9-ը հունվարի
    
    
Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Հայկազյան եղբայրներին պատկանող նիդերլանդական ARMA ընկերություն
    
Դեսպան Տիգրան Բալայանի հունվարի 9-ի ինտենսիվ աշխատանքային օրվա վերջին կետը այցելությունն էր Ամստերդանում՝ Հայկազյան եղբայրներին պատկանող ARMAընկերության գրասենյակ, ուր հանդիպում կայացավ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի և Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանների հետ։
And last point of Ambassador Tigran Balayan՛s charged agenda of January 9th was the visit to ARMA headquarters in Amsterdam, where he met with Vicken Archibishop Haykazyan and Aram, Sirun and Yervand Haykazyans.

    

     10-ը հունվարի
    
    
     Դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Դելֆտում գտնվող IKEA-ի գլխավոր գրասենյակ, ուր շրջայցից և ընկերության պատմությանը ծանոթանալուց հետո, Հայաստանի և IKEA-ի միջև համագործակցություն հաստատելու հնարավորությունները քննարկեց ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Էհսան Թուրաբազի հետ։
    
    
    
_________________________________________________________-

    
    
Ambassador Tigran Balayan received at the Embassy the first of Pijnackernaren Helpen Armenia Foundation, which is actively assisting those in need in #Armenia's regions. We thank Pijnackernaren Helpen Armenia Foundation for its 14 years long activities.

    

    
    
    
Դեսպան Բալայանը այսօր այցելեց Ուտրեխտում ընթացող Vakantiebeurs զբոսաշրջային տոնավաճառում Հայաստանը ներկայացնող Tour Advice Armenia ընկերության տաղավար։ Շնորհակալություն հայտնելով ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանին` նման խոշոր միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու համար, Տիգրան Բալայանն առաջարկեց դեսպանության աջակցությունը` հաջորդ տարի առավել լայն ներկայացվածություն ապահովելու նպատակով։

    

    
Ambassador Tigran Balayan received today Executive Committee of Pax Kinderhulp Organization to thanks them for decades long humanitarian activities in #Armenia. Future oriented projects were discussed.

    
    
Դեսպան Տիգրան Բալայանը այսօր ընդունել է Pax Kinderhulp բարեգործական կազմակերպության գործադիր հանձնախմբի անդամներին` շնորհակալություն հայտնելու Հայաստանում տասնամյակներ շարունակ իրականացվող ծրագրերի համար։ Հանդիպմանը քննարկվեցին ապագային միտված մի շարք ծրագրեր։

    
    
    
Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենին

    
Նիդերլանդերի ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Թայս վան դեռ Պլասը և Տիգրան Բալայանը

    
Հունվարի 11-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդերի ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Թայս վան դեռ Պլասի հետ։
    
     Զրույցի ընթացքում քննարկվեցին Եվրամիության օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին ԵՄ-ում ընթացող գործընթացների և դրանց վերաբերյալ Նիդերլանդների մոտեցումների շուրջ։
    
     Տիգրան Բալայանն ու Թայս վան դեռ Պլասը քննարկեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձ կատարեցին գործող ձևաչափերի շրջանակներում ընթացող փոխգործակցությանը։
    
     Դեսպան Բալայանը հոլանդացի բարձրաստիճան դիվանագետին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները, ձևավորվելիք կառավարություն բարեփոխումների ծրագրերը՝կարևորելով եվրոպական գործընկերի աջակցությունը դրանց իրագործման համար։
     ______________________
    
    
    

    
    
    
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայացվեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին

    
Հունվարի 15-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ընդունեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի շուրջ երկու տասնյակ ուսանողների։

    
Ուսանողների համար կազմակերպած ընդունելությանը հաջորդեց դեսպան Բալայանի դասախոսությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և հիմնական ուղղությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների և հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ։

    
    
Դասախոսությունից հետո Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին դեսպան Բալայանին՝ հայ-նիդերլանդական հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցերի և դրանց նկատմամբ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։

    
    
    
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ
Հունվարի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։ Դեսպան Բալայանը բարձր գնահատելով Եվրոպոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այս համատեքստում կարևորվեց Եվրոպոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։
Հանդիպմանը քննարվեցին ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվեցին նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։

    
Եվրոպոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։
----------------------------------------------------

    
    
    
Բեռլինի Կանաչ շաբաթին մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպել են Նիդերլանդների գործընկերների հետ` քննարկելու կաթնամթերքի արտադրության բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները։

    
------------------------------------------------------------------------
Հունվարի 18-ին՝ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան` Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցաբար կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպեդ նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանեցին ներկաների բազմափիվ հարցերին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:
Միջոցառմանը մասնակցեց նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։
24-ը հունվարի
    
    
    
«La Maison D’Armeni» հայկական նորաձևության տանը ողջունեցին Ռոտերդամի կինոփառատոնին մասնակցող հայկական պատվիրակությանը
Հունվարի 23-ին Հաագայում ՀՀ դեսպանության և «La Maison D’Armeni» նորաձևության տան նախաձեռնությամբ, Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնիn մասնակցելու նպատակով Նիդերլանդներ ժամանած պատվիրակության անդամները` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Harutyun Khachatryan Հարություն Խաչատրյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը «La Maison d'Armeni» սրահում հանդիպեցի հայ համայնքի և հոլանդացի արվեստագետների հետ։
Ողջունելով ներկաներին` Նիդերլանդներում ՀՀ դեսպան Tigran BalayanՏիգրան Բալայանն ասաց, որ 14 տարի առաջ առաջին անգամ Ռոտերդամում է հայտնվել Հարություն Խաչատրյանի շնորհիվ` Ռոտերդամի կինոփառատոնի և Ոսկե Ծիրանի միջև համագործակցություն հաստատելու առիթով ու այժմ շատ խորհրդանշական է Հայաստանի ներկայացուցչական մասնակցությունը կինոաշխարհի այս կարևոր միջոցառմանը, որը բացվելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոտաժում չներառված կադրերի ներկայացմամբ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց «La Maison d'Armeni» սրահի հիմնադիրներին միջոցառումy հյուրընկալելու և իրենց վառ գույներով ու բնորոշ ջերմությամբ այն կազմակերպելու համար։

    
------------------------------------------------

    
Ընդունելություն ի պատիվ Հայաստանի զարգացմանը օժանդակած PUM փորձագետների

    
Հունվարի 24-ին Հաագայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ նիդերլանդական ավագ փորձագետների կազմակերպության՝ PUM-ի մասնագետների, ովքեր կառույցի հայաստանյան գործունեության առավել քան տաս տարիների ընթացքում օժանդակել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

    
    
Ողջունելով հյուրերին դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ Հաագա ժամանելուց առաջ իր կարևոր շփումներից մեկը PUM-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպումն էր, որի ժամանակ տեղակացավ կազմակերպության կարևոր առաքելության և գործունեության արդյունքների մասին։ Տիգրան Բալայանը կարևորեց Հայաստանի զարգացման և լայնածավալ բարեփոխումների այս փուլում PUM-ի աջակցությունը և առավել ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կընդլայնի հայաստանյան գործունեության ոլորտները։
PUM-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Յան Դառկսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշեց, որ Հայաստան այցելած բոլոր փորձագետները վերադառնում են նորից այցելելու և Հայաստանի զարգացմանը իրենց նպաստը բերելու հստակ մտադրությամբ և սովորաբար մի քանի անգամ կրկին այցելում են թե աշխատանքային, թե անձնական նպատակներով։
Միջոցառմանը դեսպան Տիգրան Բալայանը զրույցներ ունեցավ տարբեր բնագավառները ներկայացնող մասնագետների հետ, ովքեր ներկայացրեցին Հայաստանում իրենց կատարած աշխատանքները և նոր ծրագրերը։
-----------------
Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Խնձորեսկցի 96-ամյա վետերան Աշոտ Գասպարյանին, ում կյանքի պատմությունը բնորոշ է արտերկրում ապրող շատ հայերի։ Արցախա-սյունիքյան բարբառով տեղի է ունեցել ջերմ ու անկաշկանդ զրույց:

    

    
In the framework of International Film Festival Rotterdam - IFFR, Embassy hosted a reception at WORM Rotterdam for the participants of symposium on Sergei Parajanov art and legacy. Head of Sergey Parajanov museum Zaven Sargsyan presented Bero Beyer, Director of #IFFR with a Parajanov memories' collection of his participation at #IFFR in 1986.

    
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում WORM Rotterdam ակումբում Նիդերլադներում ՀՀ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել՝ Սերգեյ Փարաջանովի արվեստի և ժանագության վերաբերյալ սիմպոզիումի մասնակիցների համար։

    
    
Միջոցառման ժամանակ Փարաջանովի թանգարանի ղեկավար Զավեն Սարգսյանը Ռոտերդամի կինոփառատոնի տնօրեն Բերո Բեյերին նվիրեց 1986թ. Ռոտերդամի փառատոնին մասկացությունից հետո Փարաջանովի կազմած ալբոմի կնկօրինակը։

    

    
Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց տեղի հայկական համայնքների և կառույցների ներկայացուցիչներին: Կողմերը քննարկեցին կրթական և մշակութային

    
հետաքրքրություն ներկայացնող լայն ծավալի հարցեր:

    

    
    
Full floor of the Hague's Corps Diplomatique at @DutchMFA for insight session ahead of #GlobalEntreneurshipSummit 2019. #US Ambassador Ppete Hoekstra shares his vision of the event with the audience.
#GES2019

    

    
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
     Հպելով նկարներին` կարող եք այն դիտել մեծացրած, իսկ տարեթվերին` կտեղափոխվեք դեսպանատան կայք էջ, որտեղ տվյալ նյութն է:
    
     ____________________
    
    
     Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Հունվար
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3465 | 0 | 0
Facebook