Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Էջմիածնի Սրբալույս Գահին պետք է բազմի իսկապես արժանի կաթողիկոս

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
01:45, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Սուրբ Էջմիածնի Սրբալույս Գահին պետք է բազմի իսկապես արժանի կաթողիկոս

«Zham.am» -ի խմբագրությունը նամակ է ստացել Սփյուռքի մի շարք հոգևորականներից, որոնք բաց նամակ են ուղարկել` ուղղված Գարեգին Բ կաթողիկոսին: Ներկայացնում ենք նամակը ստորև.
    
    

Հայ Առաքելական եկեղեցին և Սուրբ Էջմիածնի Լուսավորչի Գահը իր նորագույն պատմության տարիներին հայ ժողովրդին է նվիրել սրբալույս հայրապետներ ու կաթողիկոսներ` Խրիմյան Հայրիկ, Խորեն Մուրադբեկյան, Մեծն Գևորգ Չորեքչյան, Վազգեն Ա, Գարեգին Ա խիզախ հոգևորականները, որոնք ոչ միայն Գրիգոր Լուսավորչի հաստատած Աթոռը փրկեցին կործանումից, այլև կազմակերպեցին ներգաղթ, օգնեցին Հայաստանի և Արցախի անկախացման պայքարին, դարձան կամուրջ Մայր Հայրենիքի և Սփյուռքի միջև, երբ նրանք Արևմտյան Հայաստանում կամ տարագիր Սփյուռքում ծնված քրիստոնյաներ էին, որոնք իրենց կյանքը նվիրեցին Հայ Առաքելական դարավոր եկեղեցու պայծառացման։ Այսպիսի հայրապետների աստղահույլից հետո ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Սուրբ Էջմիածնի Գահին է բազմում սփյուռքահայ բարերարուհու փողերով ընտրված, քրեական աշխարհի հետ համագործակցող՝ փաստորեն «մաֆյոզ կաթողիկոս» ։

Գահակալության առաջին իսկ օրերից Գարեգին Բ հայրապետը ոչ միայն դրժեց իր բոլոր խոստումները՝ տրված իր մերձավորներին և հավատացյալներին, այլև լծվեց դրամահավաքի լայն արշավի՝ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում, իբր թե քարաշեն տաճարներ կառուցելու՝ «պայծառացնելու» Հայ Առաքելական եկեղեցին…
     Շուտով, սակայն, սկսվեցին «օֆշորային» ու «ներշորային» սկանդալները, Հայաստանի Հանրապետության պայծառափայլ պետական այրերի և նրանց ետիևում կանգնած քրեական աշխարհի հեղինակությունների մասնակցությամբ։ Այդ զազրելի գործարքներից լայն հասարակությանը հայտնի դարձավ միլիոնատեր «հոգևորական» ՝ Արարատյան թեմի առաջնորդ Կճոյան Սրբազան ոսկեպատ-քրմապետի թալանած միլիոնավոր դոլարները, մինչ երկրի բնակչության մեծ մասը անկար և անճար, օրվա հացը վաստակելու համար, բռնում է գաղթի ճանապարհները, ներքին իշխանիկ-թուրքերի և մերօրյա Պետրոս-Գարեգին «Գետադարձ» կաթողիկոսի արարքների պատճառով, այս անգամ Անիի թագավորությունը վաճառելու փոխարեն՝ վաճառքի հանելով ամբողջ ազատագրված Հայաստանը:

Լռեցնելու համար Հայ Առաքելական եկեղեցու ազնիվ հոգևորականների ցասումն ու ըմբոստությունը հայ քրիստոնյայի վարքին ու բարքին խորթ արարքների համար՝ Գարեգին Բ. քրմապետը այս անգամ սկսեց կարգալույծ անելու «թատերգությունների» մի շարք, որ իր պոռթկումին հասավ Ֆրանսիայի Հայոց հոգևոր առաջնորդ, ծագումով բեյրութահայ գաղթականի զավակ՝ Նորվան արք. Զաքարյանի դեմ սանձազերծած ստոր պայքարը, որն ի վերջո հանգեց ազնվագույն հոգևորականի հրաժարմամբ և հրաժարականով՝ պառակտելով 600 հազարանոց ֆրանսիահայ գաղթօջախը։ Իսկ վերջերս, նույնպես բեյրութահայ բարեպաշտ և հանրաճանաչ անձնավորության երիտասարդ որդի, Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալույծ արվելը՝ անհիմն պատճառներով։

Մինչ այդ՝ ամենուրեք ալան-թալանի փորձեր Կանադայում ու Շուեյցարիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում՝ փորձելով հայ «մաֆյոզ» ղեկավարներին հանձնել հնդկահայության դարավոր հարստությունները, Գարեգին Բ-ի «գործընկերոջ» անմիջական մեղսակցությամբ։ Իսկ ո՞ւր է գնալու այս բոլորի վերջը… Հարկավոր է միասնական ջանքերով և պայքարով վերջ տալ չարի կեղծ թագավորությանը, խավարի իշխանությանը՝ Սուրբ Էջմիածնի Սրբալույս Գահին բազմեցնելով իսկապես արժանի կաթողիկոս, որ կփրկի մեր ժողովրդին և Հայաստանը ահագնացող արհավիրքներից։
    
    

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ
     Մոսկվա-Երևան-Բեյրութ-Փարիզ-Ժնև-Լոս Անջելոս

Ֆիլմը պատմում է Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցու նախկին սպասավոր Տեր Մարտիրոս Բերբերյանի և իր համայնքի մասին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5870 | 0 | 0
Facebook