Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄՀԱ ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլոր հեղափոխական ուժերին

23:07, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
ՄՀԱ ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլոր հեղափոխական ուժերին

ՄՀԱ ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլոր հեղափոխական ուժերին համախմբվել, ստեղծել մի համակարգող մարմին, մի կառույց, որը պայքար կտանի հակահեղափոխական ուժերի դեմ, ուշադրությամբ հետևելով նրանց յուրաքանչյուր քայլին և ճիշտ ժամանակին անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ հետագա վերահաս վտանգները կանխելու համար: Առաջարկում ենք հեղափոխական պայքարին ակտիվորեն մասնակցած յուրաքանչյուր ուժից, այդ համակարգող մարմնում ընդգրկել
     2-ական ներկայացուցիչ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել մեր հեռախոսահամարին՝ 096 33 77 55:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում համաժողովրդական շարժմամբ կատարվեց հեղափոխություն, որը սակայն դեռևս շրջադարձային դրական փոփոխություն չի բերել մեր ժողովրդին: Նախկին ռեժիմի ներկայացուցիչներից գրեթե ոչ ոք չի կրել իր կատարած հանցանքների պատիժն ու չի վերադարձրել մեր երկրից թալանած հարստությունները: Վայելելով արտաքին որոշ տերությունների հովանավորությունն ու ունենալով հսկայական նյութական միջոցներ, հակահեղափոխական ուժերը բացահայտ նախապատրաստվում են հակահարվածի: Նրանք հույս ունեն գոնե խուսափել պատասխանատվությունից ու վայելել տասնամյակների իրենց թալանը: Հատկապես վտանգավոր ենք համարում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հնչող հայտարարություններն ու մտքերն այս տարբեր քաղաքական դեմքերի, հոգևորականների, գեներալների կողմից: Դրանք կարող են որոշակի ազդեցություն թողնել մարդկանց առանձին խմբերի վրա, նպաստելով հասարակության ու ժողովրդի միասնության թուլացմանն ու պառակտմանը, ինչը հող կնախապատրաստի հակահեղափոխական ուժերի էլ ավելի ակտիվ ու արդյունավետ պառակտիչ գործունեության համար:
     Հաշվի առնելով այս ամենը, ՄՀԱ ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլոր հեղափոխական ուժերին համախմբվել, ստեղծել մի համակարգող մարմին, մի կառույց, որը պայքար կտանի հակահեղափոխական ուժերի դեմ, ուշադրությամբ հետևելով նրանց յուրաքանչյուր քայլին և ճիշտ ժամանակին անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ հետագա վերահաս վտանգները կանխելու համար: Առաջարկում ենք հեղափոխական պայքարին ակտիվորեն մասնակցած յուրաքանչյուր ուժից, այդ համակարգող մարմնում ընդգրկել երկուական ներկայացուցիչ: Մեր նորընտիր կառավարությունն ամեն րոպե ունի յուրաքանչյուրիս օժանդակության կարիքը, և հատկապես ժողովրդի վստահությունն ու հարգանքը վայելող հեղափոխական ուժերը, նաև հայրենիքի ճակատագրով մտահոգ անհատ քաղաքացիները, պարտավոր են իրենց ուսերի վրա վերցնել հակահեղափոխության դեմ պայքարի ողջ ծանրությունն ու դրանով օգնել վարչապետի գլխավորած կառավարությանը՝ առավել արդյունավետ աշխատելու համար: Այսօր մենք ազգովի թևակոխում ենք պատմական մի շրջափուլ, որը բնորոշվում է հասարակական նոր կարգի ձևավորմամբ: Համայն հայությունն իր անկոտրուն կամքով ու միաբանությամբ, իր իրավունքներին վերատիրանալու և կորցրածը հետ բերելու համար հասել է բավականին նպաստավոր հանգրվանի ու ձեռք բերել ազգային համընդհանուր ուժերի միատեղման հրամայականն ընդդեմ երկիրը կործանման հասցրած ազգադավերի:
     Այս ճակատագրական րոպեին պիտի անողոք գտնվենք կենտրոնախույս ու երկիրը պառակտող ուժերի նկատմամբ, լինենք աչալուրջ և ապավինենք միայն մեր միասնությանը: Հեղափոխական պայքարն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար հարկավոր է համատեղել մեր բոլոր ուժերը, հեղափոխական պայքարի բոլոր առաջամարտիկների ընդգրկմամբ, լինեն դրանք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ թե անհատ քաղաքացիներ:
     Քանի դեռ չի չեզոքացվել հակահեղափոխության իրագործման վտանգն ու չի ամրագրվել ժողովրդի վերջնական հաղթանակը, պետք է համախմբվել վարչապետի գլխավորած նորընտիր իշխանության շուրջը՝ սկսված պայքարը համատեղ ուժերով վերջնական հաղթանակի վերածելու համար:

Հարգանքներով՝ ՄՀԱ ժողովրդավարության զարգացաման հասարակական կազմակերպություն: 31.01.2019 թ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6299 | 0 | 0
Facebook