Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն կժամանի Հայաստան

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
15:38, չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ.
Հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն կժամանի Հայաստան
    
    
    

    
Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի համերգը: Արտիստը մշտապես երազել է հանդես գալ Հայաստանում:
Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանն այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել Նատալիա Օրեյրոյին, անգամ նրան հայերեն սովորեցրել:
     «Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Ճակատագրի բերումով ծանոթացանք, և այնպես ստացվեց, որ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման», -պատմում է Հարութը:
     Դրանից հետո Օրեյրոյի հայ երկրպագուն շարունակում է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ, պարբերաբար հանդես գալիս ռադիոյի եթերների ընթացքում: Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվում է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում երկրպագուն այցելում է Օրեյրոյի Las Oreiro խանութը, իսկ Ուրուգվայում, որտեղ տղան արդեն բավական հայտնի է, կատարվում է անսպասելին:
     «Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր: Նատալիայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում», -պատմում է Հարութը:
Հայ երկրպագուն Օրեյրոյին նաև հայկական նվերներ էր տարել, հայերեն խոսել սովորեցրել, պատմել Հայաստանի մասին և ասել, որ այստեղ նրան շատ են սիրում և հույս ունեն, որ մի օր կգա մեր երկիր: Օրեյրոն էլ պատասխանել է, որ մեծ սիրով կցանկանա Հայաստան գալ: Եվ հիմա նրա ցանկությունն իրականություն է դառնում:
     Հարութը կոչ է անում բոլորին հավատալ իրենց երազանքներին: Եվ ուրախությամբ սպասում է Նատալիա Օրեյրոյի առաջին երևանյան համերգին:
Նիդերլանդներում բնակվող լրագրող Մարիշա Շիկը Օրեյրոյի այցը և համերգը լուսաբանելու առիթով հատուկ կժամանի Հայաստան Հոլանդիայից։
Հիշեցնենք, որ Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արգետինական «Վայրի հրեշտակը» աշխարհահռչակ հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի, ծագումով Ուռուգվայից Օրեյրոն բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:
     Տոմսերի արժեքն է 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
Հանդիպման տեսագրությունը՝ հետևյալ հղումով
    
     Հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն կժամանի Հայաստան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2891 | 0 | 0
Facebook