Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիշողություն

Arm Panosyan
Հեղինակ`
Arm Panosyan
21:55, ուրբաթ, 12 ապրիլի, 2013 թ.
Հիշողություն
    
    
Մարդը միջինում մոռանում է իր ամբողջ լսածի 30%-ը 20 րոպեից և 50% կես ժամվա ընթացքում: Ահա Ձեզ եմ ներկայացնում մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն ձեզ բարելավել հիշողությունը. Խաչբառեր, հաշվարկներ մտքում, տրամաբանական խնդիրների լուծում, բանաստեղծությունների անգիր անելը, օտար լեզուների ուսումնասիրություն, ահա հիանալի միջոցներ ուղեղին անընդհատ աշխատացնելու: Սրանք ամենապարզ և ամենագործուն մեթոդներն են հիշողության բարելավման համար: Եթե մեր սննդակարգում մտցնենք խաղողի հյութը, ապա մեր հիշողությունը կբարելավվի 20%: Խաղողի հյութը պետք է լինի մանուշակագույն: Նրանում պարունակվում են մեծ քանակով անտիօքսիդանտներ, որոնք երիտասարդեցնում են ուղեղը: Քայլելը, վազելը, պարը՝ այն ամենը ինչ մարզում է մարմինը, բարելավում է հիշողությունը: Այդպիսի ակտիվությունը նպաստում է դեպի ուղեղ թթվածնի մուտքը, որի հետևանքով առաջանում են նոր բջիջներ, ինչով էլ պայմանավորված է հիշողության բարելավումը: Նաև հիշողության համար անհրաժեշտ են վիտամին E և C:

    
Անընդհատ ծանրաբեռնեք ուղեղը և հիշողությունը կլավանա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8809 | 2 | 0
Facebook