Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեր Սմբատ քահանան Գարեգինի դեմ պայքարող նախանձախնդիր հավատացյալներին անվանում է «իժերի ծնունդներ»

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
21:15, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
Տեր Սմբատ քահանան Գարեգինի դեմ պայքարող նախանձախնդիր հավատացյալներին անվանում է «իժերի ծնունդներ»

Ովքե՞ր են «Գարեգինի վկաներ» աղանդի պարագլուխները
    
    

Տեր Սմբատ, երբ դու քահանա չէիր, այլ բժիշկ Արթուր, ի՛նչ անուշ եղբայր էիր, բարի, խոնարհ, աղոթող: Եղբայրս, էս ի՞նչ ես դարձել դու, քահանայական սքեմը էս ի՞նչ է դարձրել քեզ: Ես միշտ ասել եմ, որ էս վերջին 20 տարիների ընթացքում մենք արժանի էինք Գարեգին Բ-ին, լինելով ընտրակեղծարար, Աստված եւ եկեղեցի հայհոյող, աղանդավոր: Բայց Տերը, անսալով մեր Սուրբ հայրերի եւ մերօրյա սրբերի աղոթքներին, կատարում է Իր իսկ խոստումը տված Թադեոս առաքյալին՝ վերածնելով մեր Սուրբ Հայրենիքը: Բայց դու հիմա ի՞նչ ես անում, հասկանո՞ւմ ես, որ Աստվածամարտ ես լինում, դոշ տված, վիզ դրած պաշտապանում ես էն «վեհափառին», որին Վազգենն է կարգել, որը հինգ անգամ օրհնել է չընտրված չնախագահներին, որը ո՛չ մի անգամ, կրկնում եմ, ո՛չ մի անգամ չի կանգնել իրեն սնող ժողովրդի կողքին, օրհասական պահերին:
     Տեր հայր ջան, Արթուր ջան, քե մատաղ, ուշքի՛ արի, դու պաշտպանում ես մի մարդու, որից ցխկվում է մեր ողջ ժողովուրդը: Էսքանը բավարար է, թե չէ՝ կնիկ ու երեխա ունի, ոսկի ունի, դա թողենք Տիրոջը, հետաքրքիր չի: Ուշքի արի՛ ախպերս, ամոթով ես մնալու:
     Ես գիտեմ, որ ընտանիք ունես, ապրելու խնդիր կա, բայց Փառք Աստծու վիճակ ունես, մեր համընդհանուր եղբայր Արգիշտի օրին չես, արի կլինի լռի էս պարագայում, քո «վեհի» պոեզԴը գնացել է, օրերի հարց է: Իսկ ինչ մնում է ինձ նեղացնելուն, ասեմ, որ ինձ անձամբ չես նեղացրել, ուղղակի դու դեմ ես եղել մեր սքանչելի թավշյա հեղափոխությանը, հիմա էլ դեմ ես կանգնում էն մարդկանց, ովքեր ուզում են մաքրել մեր Սուրբ եկեղեցին անօրենից: Մի՛ արա, սիրելի՛դ իմ տեր հայր, Արթո՛ւր ջան: Հետո շատ կփոշմանես...
    
    

Գառնիկ Դանիելյան
    
     Հ.Գ. Առինջի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Սմբատ քահանա Սարգսյանը, ով ամիսներ շարունակ ստանձնել է Գարեգին Բ-ի դատապաշտպանի և ֆեյսբուքյան «թուլաթի» պաշտոնները, ով Գարեգինի դեմ պայքարող նախանձախնդիր հավատացյալներին անվանում է «իժերի ծնունդներ», կաթողիկոսի կողմից արժանացավ բարձրագույն պարգևի:
     Տեր Սմբատի ավագ տղան` Ռուբենչիկը, ով դիվանատանն աշխատած սարկավագ քարտուղարներից էր, վերջերս ձեռնադրվեց քահանա և նշանակվեց Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի հոգևոր հովիվ:
     Տեր Աստվածատուրն արդեն գտնվում է Նիդեռլանդների թագավորությունում: Շնորհավորում ենք Տեր Սմբատին և ասում` տարոսը ճեմարանում սովորող երկրորդ տղայիդ` Հարութիկին: Եթե ոչ Հոլանդիա, գոնե` այս անգամ Շվեյցարիա...
     Հիշեցնենք, որ մինչև Գարեգին Բ-ի հրահանգով պաշտոնազրկումը Մաաստրիխտի հոգևոր հովիվն էր Արմեն քահանա Մելքոնյանը: Տեր Արմենը Էջմիածնի հետ խնդիրներ ունեցավ այն դեպքից հետո, երբ Հոլանդիայում հայկական դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ հանդես եկավ ի պաշտպանություն Սասնա ծռերի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4632 | 0 | 0
Facebook