Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեր Ղազա՜ր, եթե այդքան տղա ես, ու դուխդ քեզ խեղդում է, մի անգամ էլ մատդ թափ տուր քո պօռնիկ և աթեիստ, մասոն ու գեղարդավաճառ կաթողիկոսի վրա

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
16:12, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
Տեր Ղազա՜ր, եթե այդքան տղա ես, ու դուխդ քեզ խեղդում է, մի անգամ էլ մատդ թափ տուր քո պօռնիկ և աթեիստ, մասոն ու գեղարդավաճառ կաթողիկոսի վրա
     Օրվա «հերոս»` Բյուրավանի հոգևոր հովիվ Ղազար քահանա Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ իր մեջ ցանկություն առաջացավ «մեր երիտասարդ և անփորձ նախարարին սովորԱցնելու» , թե`
     1) Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել, ով Հայոց դպրոցի և դպրության հիմնադիրն է, և տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է, որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշունչը թարգմանվի հայերեն:
     2) Հայոց ամենանշանավոր և ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին, քահանա էր:
     3) Հայոց պատմահայրը՝ Ս. Մովսես Խորենացին, քահանա էր:
     4) Հայոց հին և ամենանշանավոր աստղագետը՝ Անանիա Շիրակացին, քահանա էր:
     5) Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը, քահանա էր:
     6) Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը, քահանա էր:
     7) Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը ՝ բոլորը քահանաներ էին...
     Այսքանից հետո մեր մեջ էլ ցանկություն առաջացավ մեր երիտասարդ և անտեղյակ քահանային սովորեցնելու (ոչ թե` սովորԱցնելու), որ բա՛վ է հպարտանալ անցյալի ոսկեհունձք եկեղեցականներով, որոնց հայ ազգը բոլոր ժամանակներում է պարտական:
     Տեր Ղազա՜ր, իսկ ի՞նչ ունեք այսօր` բազմազավակ Կտրիճ-Գարեգին, թմրամոլ Արշակ-Սամո, զենքով հպարտացող Կճոյան, տնաքանդ Սարոյան եղբայրներ, անթառամ ծաղիկ Վրթո, կնաթող-կնամոլ Ասողիկ, զրպարտիչ թութակ Վահրամիկ ...
     Շարքը երկար է` բոլորին թվարկելու համար: Այնպես որ, առանց բարդույթների և անամոթաբար համեմատվում եք մեր եռամեծ ու երանաշատ սուրբ վարդապետների և քահանաների հետ: Բա ինչո՞ւ նրանց հավատքն ու վարքը չեք ընդօրինակել:
     Տեր Ղազա՜ր, եթե այդքան տղա ես, ու դուխդ քեզ խեղդում է, մի անգամ էլ մատդ թափ տուր քո պօռնիկ և աթեիստ, մասոն ու գեղարդավաճառ կաթողիկոսի վրա։ Թե՞ մտածում ես՝ կարող է կարգալույծ արվես՝ ճշմարտությունը խոսելու համար, ու քո նույն քահանա եղբայրները, որոնց համար հիմա կոկորդ ես պատռում, կարող են քեզ մենակ թողնել ու իրենք իրենց կաշին փրկելու համար՝ շարունակեն Գարեգինի գարշապարները լիզել...
     Տեր Ղազարին և իր «հոգևոր» եղբայրներին հիշեցնենք, որ եթե թերթել են Հայոց պատմության էջերը, պետք է որ սերտած լինեին, որ Խորենացուն, Փարպեցուն, Նարեկացուն, Կոմիտասին և շա՛տ ուրիշ երախտավորների հե՜նց եկեղեցականներն են հալածել, ճնշել, ստորացրել, չարախոսել, զրպարտել և վրեժխնդիր եղել: Իսկ մահանալուց հետո էլ նույն կեղծավոր փարիսեցիները նրանց սուրբ են հռչակել, որ մոռացության մատնեն իրենց ամբարշտություններն ու հակաքրիստոնեական գործելաոճը: Այստեղ են ասում` գնա՜ մեռի, արի՜ սիրեմ...
«Շնացողը պիղծ է, շնությունն անընդունելի է՝ առավել ևս հոգևորականաց համար». Տեր Ղազար
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9248 | 4 | 0
Facebook