Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Քեզ չեմ սիրել

17:00, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Քեզ չեմ սիրել
     Քեզ չեմ սիրել,
     Ի՞նչ է զարմացար,
     Հավատա՛ չեմ սիրել,
     Կեղծ էին խոսքերս
     Ինչպես և քոնը:
     Զգացել էի ամենը,
     Ու խաղում էի իմ դերը,
     Կեղծում էի զգացմունքներս,
     Ու նայում աչքերիդ:
     Դու աչքերումս չտեսար ոչինչ,
     Ես քո աչքերում տեսա ամեն ինչ:
     Ու դու չհասկացար լռությունս,
     Դժվար էլ հասկանաս մենախոսությունս:
     Քեզ համար կարևոր էր փողը,
     Չեղած հարստությունը կուրացրել էր քո աչքերը,
     Ու փակվել էին սրտիդ դռները,
     Դու չգիտեիր թե ինչ է սերը,
     Ուր մնաց իմանայիր սիրո գինը:
     Դե խոսքեր չունեմ,
     Ծափերը քիչ են,
     Դիմակտ էլ արդեն պատռված:
     Դերտ «ցնցող» էր քո սարքած բեմում,
     Խաղտ լոկ սուտն էր,
     Ուրախությամբ էիր խաղում:
     Հուզվեցիր ի՞նչ է,
     Կներես, չէի ուզում հուզել,
     Ասեմ ժպիտս լոկ քմծիծաղ էր,
     Ես չէի կարող քո նմանին սիրել,
     Սա էլ իմ խաղն էր:
     Մի՞թե լրջացար,
     Իսկ ի՞նչ հասկացար,
     Դե երևի ոչինչ:
     Քո աչքերում ես տեսա ավելին,
     Իսկ դու իմ աչքերում չտեսար ոչինչ....
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1790 | 0 | 0
Facebook
COMMENT.am