Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ է «ուզում ասել» այս խորհրդանշան-ապրանքանիշը

15:19, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
Ի՞նչ է «ուզում ասել» այս խորհրդանշան-ապրանքանիշը

Ավտոմեքենաների ապրանքանիշերը խորհրդանշում են արտադրողին, որը տվյալ խորհրդանիշով երաշխավորում է իր արտադրանքի որակը:


     «Ալֆա-Ռոմեո»
ընկերության ապրանքային նշանի վրա պատկերվել են կարմիր խաչ սպիտակ մակերեսի վրա ու թագակիր օձ: Տվյալ խորհրդանշանը փոխառնված է Միլանի` Վիսկոնտին տոհմի դուքսերի զինանշանից: Խաչը հանդիսացել է խաչակրաց արշավանքներին մասնակցած Լոմբարդիայի ասպետների զինական խորհրդանշանը: Օձը խորհրդանշում է հինգերորդ դարում Միլանի շրջակա բնակավայրերն ամայացրած այն վիշապին, որին, ըստ առասպելաբանության, սպանել է Վիսկոնտի տոհմի նախահայր Ումբերտոն: Երկար ժամանակ խորհրդանշանը շրջապատված է եղել դափնեպսակով, որը ցույց է տվել, որ 1925 թվականի համաշխարհային ավտոմրցավազքում մեքենան «Մեծ մրցանակ» -ի է արժանացել:


     Իսկ «Աուդի» մակնիշի մեքենայի ապրանքանիշին պատկերված` միմյանց ագուցված չորս օղակները խորհրդանշում են այն չորս ընկերությունները, որոնց միաձուլումից ծնունդ է առել «Աուդի» ընկերությունն ու նրա արտադրանքը: Թեպետ 1964 թվականին «Ֆոլկսվագեն» -ն է դառնում «Աուդի» -ի սեփականատերը, բայց ագուցված չորս օղակների խորհրդանշանը պահպանվում է:


     «BMW» -
ի խորհրդանշանը պտտվող պրոպելլերի պատկերն է: 1920 թվականին պրոպելլերը ոճական լուրջ փոփոխության է ենթարկվում, և այժմ այն չորս հավասար մասի բաժանված բոլորակ է՝ ներկված Բավարիա երկրամասի համար դարեր ի վեր «հարազատացած» կապույտ և սպիտակ գույներով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3562 | 0 | 0
Facebook