9 - տարի առաջ էր,
Որ այսօրը ես,
Մահից փրկվեցի,
Մայրս հենց ինքը,
Իմ կյանքը փրկեց,
Եվ 5 - օրերում,
Ինձ նա կյանք տվեց,
Սիրտս ցավում է,
Այն բանի համար,
Որ մայրս կյանք տալով,
Իր կյանքը տվեց,
Այնքան նա տանջվեց,
Որ ես պայքարեմ,
Իսկ նա պայքարով,
Այս կյանքից գնաց,
Ճիշտ է իր կյանքում,
Նա շատ է տանջվել,
Բայց այդ տանջանքը,
Իմ համար արեց,
Որ ես իմ կյանքում,
Մի բանի հասնեմ,
Եվ իմ մոր նման,
Ես պարծանք լինեմ։