Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոխիր մտածելակերպդ ու դու կփոխես նաև քո կյանքը

DreamUp
Հեղինակ`
DreamUp
18:12, կիրակի, 20 հունվարի, 2019 թ.
Փոխիր մտածելակերպդ ու դու կփոխես նաև քո կյանքը
     Մենք բոլորս ունենք նպատակներ ու երազանքներ։ Մտքում բոլորս ցանկանում ենք հասնել դրանց, սակայն հենց գալիս է մտքերն իրագործելու ժամանակը, չգիտես ինչու շատերս հանձնվում ենք, ընդունում պարտությունը և ջնջում երազանքները մեր մտքից։
     Հանձնվում ենք տարբեր խնդիրների պատճառով ու որպես սփոփանք մեղադրում ենք արտաքին գործոններին, չգիտակցելով, որ խնդիրը գտնվում է մեր ներսում և մեր մտածելակերպի մեջ։
     Ինչպես ասում է Բրայն Թրեյսին. «Փոխիր մտածելակերպդ ու դու կփոխես նաև քո կյանքը»:
     Ինքդ քեզ խոստացիր, որ ցանկացած խոչընդոտ կհաղթահարես քո երազանքներին հասնելու համար ու ամեն օր կրկնիր դա քո մտքում, մինչև չհասնես քո ուզած արդյունքին։
     Ես վստահ եմ ու հավատում եմ, որ դա քո մոտ կստացվի։
    
     Դուք կարող եք միանալ նաև մեր Facebook-յան էջին, ավելի հարմար տարբերակով ստանալու մոտիվացիայի ձեր բաժինը:
     #DreamUp
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2147 | 0 | 0
Facebook