Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի՞թե գերմանացիները մտադիր են եղել ոչնչացնել սլավոններին

12:18, կիրակի, 20 հունվարի, 2019 թ.
Մի՞թե գերմանացիները մտադիր են եղել ոչնչացնել սլավոններին

Վերոհիշյալ Մելնիկովը և Չյորնայան, «բացահայտելով ֆաշիզմի հրեշավոր գաղտնիքները», ի ցույց են դնում ապշեցուցիչ ոչ պրոֆեսիոնալիզմ: «Թիվ մեկ հացագործ» գրքույկում նրանք մի տեղ գրում են, թե «ծրագիրը նախատեսում էր ռուսներին բնակեցնել Հարավային Ամերիկայում և ԱՖրիկայում», մինչդեռ, ինչպես վերը նշվեց, Վետցելն առաջարկել է Հարավային Ամերիկա ուղարկել լեհերի մի մասին, իսկ Աֆրիկայի մասին ոչ մի խոսք չկա: Բացի այդ, առաջատար «հիտլերագետները» նաև պնդում են, թե ֆիզիկապես ոչնչացումը ոչ միայն «գերմանացում» եզրույթի, այլև «արտաքսում» ու «վերաբնակեցում» եզրույթների տակ պետք է հասկանալ:

Հակաֆաշիստ գիտնականները հաճախ հաճույքով մեջբերել են Գերմանիայի մի շարք ղեկավարների ինչ-որ խոսքեր, որոնք հորինվել են գերմանացիներին ատող հրեաների կողմից: Օրինակ` «Դարչնագույն դիկտատորներ» գրքի հեղինակ Չյորնայան գրում է, թե «Խորհրդային Միության վրա հարձակվելու նախօրեին Հիմլերն հայտարարել է, թե դեպի Արևելք գերմանացիների արշավանքի նպատակներից մեկը 30 միլիոն սլավոնների ոչնչացումն է: Այս պնդումը մերկապարանոց սուտ է: Այն փոխառված է Իլյա Էրենբուրգի քարոզչական մի հոդվածից: նմանօրինակ հորինված հաղորդագրությունների միջոցով այս հրեա գրողը կատարել է սոցիալական պատվեր, այն է` ատելություն բորբոքել ամենայն գերմանականի նկատմամբ ու կոչ անել ֆիզիկապես ոչնչացնել գերմանացի կանանց ու երեխաներին:

Հիմա փորձենք պարզել, թե Գերմանիայի առաջնորդներն իրականում ինչ վերաբերմունք են ունեցել սլավոնների նկատմամբ:

Բոլորն էլ գիտեն, որ ազգայնական-սոցիալիստական Գերմանիայի գաղափարախոսության հիմքում ռասայական տեսությունն է եղել: Շատ գիտնականներ ջանում են հերքել ռասաների մասին ուսմունքի գիտական արժեքը, բայց Երրորդ կայսրության առաջնորդների համար արյան հետ կապված հարցերը մեծ կարևորություն են ունեցել: Հիտլերը գրել է. «Արյան ու ցեղի դեմ մեղքերն այս աշխարհի ամենասարսափելի մեղքերն են: Այն ազգը, որը տրվում է այդ մեղքերին, դատապարտված է»:

Նույնիսկ բավականին լուրջ մենագրություններում կրկնվում է այն տեսակետը, թե գերմանացի ազգայնականները սլավոններին «ոչ լիարժեք մարդիկ» են համարել ու ցանկացել են նրանց ոչնչացնել: Օրինակ` ժամանակակից գիտնական Բորիս Կովալյովը ազգայնական օկուպացիոն վարչակարգը քննության առնող իր գրքում գրում է. «Ազգայնականների` իշխանության անցնելուց հետո Գերմանիայում պաշտոնական աջակցություն է սկսում ստանալ «Եվգենիկա» -ն` ցեղային հիգիենայի մասին գիտությունը»: Այս գիտնականի համոզմամբ` «եվգենիկա» -յի նպատակը եղել էլ «ոչ լիարժեքների» օպտիմալ քանակի սահմանումը: Ոչ լիարժեքներ են համարվել հրեաները, գնչուները և սլավոնները:

Այս դիլետանտական եզրահագումը շատ ավելի վաղ հերքել է ազգայնական Գերմանիայի գլխավոր տեսաբաններից մեկը` Հանս Գյունտերը: Նա իր աշխատություններում հստակ տարաբաժանել է «ժողովուրդ» և «ցեղ» հասկացությունները: Ըստ Գյունտերի` «ցեղը մարդկանց միասնական խումբ է, որը մյուս խմբերից տարբերվում է առանձնահատուկ, միայն իրեն բնորոշ ֆիզիկական ու հոգեբանական հատկանիշներով, որը միշտ միայն իր նմաններին է վերարտադրում»:

Ինչպես եվրոպական ցանկացած ժողովուրդ, գերմանացիները ևս մի քանի ցեղից են կազմված.

«Միևնույն ցեղի կամ, առավել ճիշտ կլինի ասել, ցեղային նույն խառնուրդի ժողովուրդները կարող են խոսել տարբեր լեզուներով, իսկ նույն լեզվով խոսող ժողովուրդները կարող են ցեղային առումով իրարից տարբերվել: Բայց ամենագլխավորն այն է, որ ժողովուրդները միշտ ցեղային խառնուրդներ են և երբեք ցեղ չեն»:

Ըստ Գյունտերի` «ամենաբարձրարժեքը» նորդական ցեղն է, որը տարբեր չափաբաժիններով առկա է եվրոպական բոլոր ժողովուրդների մեջ: Վելիկոռոսների մեջ նորդական արյան տոկոսը շատ նշանակալի է ու ամբողջության մեջ ավելի է, քան գերմանացիների մեջ: Այս կարծիքի հետ համամիտ են եղել նաև գերմանացի այլ ցեղաբաններ: Դեռևս 1915 թվականաին Ֆրից Լենցը նշել է. «Մոսկովիտները ցեղային առումով մերձ են գերմանացիներին»:

Ինքնին հասկանալի է, որ գերմանացի ցեղաբանների եզրահանգումներին ու հանձնարարականներին ականջալուր են եղել կուսակցության ու պետության ղեկավարները: Ցեղաբանների գիտական տեսությունները ներդրվել են երկրի օրենսդրությունում: Կայսրության կարևորագույն օրենքներից մեկը` 1935 թվականի սեպտեմբերի 15-ին ընդունված օրենքն է «Կայսրության քաղաքացիության ու գերմանական արյան ու գերմանական պատվի պաշտպանության մասին»: Ահա մի հատված այդ փաստաթղթից.

«Գերմանական արյունը չի ձևավորում իր ցեղը: Գերման ժողովուրդը կազմված է տարբեր ցեղերի ներկայացուցիչներից: Բայց այդ բոլոր ցեղերին յուրահատուկ է այն, որ նրանց արյունը փոխադարձաբար համատեղելի է, և այդ արյունների խառնուրդը, ի տարբերություն այն արյան, որը նրանց ցեղակից չէ, որևէ խոչընդոտ կամ լարվածություն չի հարուցում: Անկասկած, գերմանական արյանը կարելի է հավասարեցնել այն ժողովուրդների արյունը, որոնց ցեղային բաղադրությունը ազգակից է գերմանական ժողովրդին: Դա վերաբերում է Եվրոպայի տարածքում բնակվող բոլոր ժողովուրդներին: Գերմանականին ազգակից արյունը բոլոր առումներով նույնն է դիտարկվում: Այդ իսկ պատճառով Կայսրության քաղաքացիներ կարող են դառնալ Գերմանիայում բնակվող փոքրամասնությունները, օրինակ` լեհերը, դանիացիները և այլն…»:

Այսպիսով, սլավոնական ժողովուրդները, և, ինքնին հասկանալի է, ռուս ժողովուրդը, պաշտոնապես ճանաչվել են ցեղակից ժողովուրդներ, եղբայրական էթնոսներ: Այս դեպքում ի՞նչ իմաստ ուներ իր եղբայրներին ոչնչացնելը:

Այս եզրահանգմանս հաստատումն են պատմական փաստերը: Սլավոնական պետություններ Բուլղարիան, Սլովակիան ու Խորվաթիան եղել են Գերմանիայի հավատարիմ ու կայուն դաշնակիցները, որոնք մասնակվել են բոլշիզմի դեմ խաչակրաց արշավանքին: Իմիջիայլոց, Խորվաթիան ու Սլովակիան իրենց անկախության ձեռքբերման համար անձամբ Հիտլերին են պարտական: Գերմանական բանակի ու CC-ի շարքերում կոմունիզմի դեմ մարտնչել են բելոռուսներ, ուկրաինացիներ, բուլղարներ, չեխեր, լեհեր ու ռուսներ:

Ինչո՞ւ է Գեբելսն անկեղծորեն հիացել Ռուսական ազատագրական բանակի զինվորների խիզախությամբ: Ինչո՞ւ է Ադոլֆ Ռոզենբերգը գրել այն մասին, թե «Ռուսաստանն այն երկիրն է, որն իր կրծքով պահպանել է Քրիստոսի իսկական կերպարը»: Ինչո՞ւ է Ադելֆ Հիտլերը հարյուրհազարավոր մարկ զոհաբերել Բեռլինի ուղղափառ տաճարի կառուցման ու տասնյակ ռուսական եկեղեցիների վերանորոգմանը: Ինչո՞ւ է նա ռուսներին «մեծ ժողովուրդ» անվանել: Պատասխանը շատ պարզ է. Գերմանիայի սոցիալիստ-ազգայնականները երբեք էլ չեն ցանկացել ոչնչացնել սլավոններին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3654 | 0 | 0
Facebook