Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետք է կրճատել ավելորդ հաստիքները

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
17:02, շաբաթ, 19 հունվարի, 2019 թ.
Պետք է կրճատել ավելորդ հաստիքները

Տարիներ շարունակ բողոքում ենք պետական ապարատներում կամ համայնքապետարաններում ծվարած մարդկանցից, ովքեր որևէ օգտակար գործ չանելով, հարկատուների հաշվին բյուջեից աշխատավարձ են ստանում: Գիտենք, որ այդ մարդիկ տաքուկ անկյուն են գտել նախարարություններում կամ համայքապետարաններում միայն նրա համար, որ ընտրությունների ժամանակ արջի ծառայություն են մատուցել ղեկավարությանը կամ ղեկավարի մանկապարտեզի, դպրոցի, համալսարանի ընկերներն են եղել կամ հարևան-բարեկամները:

90-ականներին և հետագայում ՝ ստեղծվեցին նոր նախարարություններ, կոմիտեներ, գլխավոր վարչություններ՝ բնականաբար նրանց ներսում լիքը վարչություններ, բաժիններ, բաժանմունքներ, լիքը տեղակալներ, անհամար խորհրդականներ, օգնականներ, քարտուղարուհիներ, վարորդներ…Այդ կառույցների աշխատակիցների մեծ մասը խոսք տանող-բերող, խառնակիչ, հազար երեսանի, տակ փորող, փառասեր, շահամոլ ամբողջ օրը սուրճ խմող և համակարգչով խաղեր խաղացող, բայց իրական աշխատողների համար վատ օրինակ ծառայող խանգարողներ են և հիմնականում միայն իրենց անձնական հարցերով են զբաղված…
     Զարմանում եմ, թե ի՞նչ են անում 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի տեղակալը, խորհրդականը, օգնականը, մամլո քարտուղարը, քարտուղարուհին (քարտուղարին և համայնքային ծառայողներին չհաշված) .երբ նույնիսկ խորհրդային տարիներին գյուղսովետում 2-3 մարդ էին աշխատում:

Այսօր, երբ կառավարությունն առաջարկվում է կրճատել այդ կառույցների և աշխատողների թիվը, բոլորը սրտացավ են դարձել: Հետաքրքիր է, որևէ գործարար կհամաձայնվի՞ թեկուզ մեկ հոգի աշխատանքով չծանրաբեռնված մարդ պահել:

Օր առաջ պետք է ձերբազատվել պետական և համայնքային ապարատներում ծվարած և հանրությանը որևէ ծառայություն չմատուցող անձանցից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
12842 | 0 | 0
Facebook