Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քուն մեղվաընտանիքների վրա կամ ավելի կարճ՝ ապիթերապիա

11:50, շաբաթ, 19 հունվարի, 2019 թ.
Քուն մեղվաընտանիքների վրա կամ ավելի կարճ՝ ապիթերապիա

Քուն մեղվաընտանիքների վրա կամ ավելի կարճ՝ ապիթերապիա

Զրուցակիցս ArmBee Honey Farm ընկերության հիմնադիր Վիգեն Մնացականյանն է:

-Վիգեն, մի փոքր ներկայացրեք ձեր գործունեության մասին եւ ի՞նչ է իրենից ներկայացնում ապիթերապիան:

-Գործունեությունս սկսել եմ 2014-ին, ինքնուրույն 2 մեղվաընտանիք դրեցի, հետո գնեցինք մեղվաբուծարանի ներկայիս տարածքը եւ լրջորեն գործի անցա: Հիմա արդեն 40 մեղվաընտանիք ունեմ, Ապիթերապիան կամ մեղվաբուժությունը ինձ համար երկար տարիների ուսումնասիրության առարկա է եղել:

-Իսկ ինչպե՞ս առաջացավ գաղափարը եւ ինչ միջոցներով ստեղծեցիք ձեր բիզնեսը:

-Երկար ժամանակ մտածում էի բացի մեղրը ստանալուց եւ վաճառելուց էլ ի՞նչ ինչ բիզնես-ծրագրով կարող եմ զբաղվել, երբ երկու տարի առաջ ճապոնացի գործարարներ էին եկել Ալավերդի տեղի ներդրումային դաշտն ուսումնասիրելու նպատակով: Երբ նրանց ներկայացրի մեղվաբուժության հետ կապված իմ գաղափարը, սկսեցին ոգեւորել, որ անպայման իրականացնեմ այն: Դա խթան դարձավ, որ գործնական քայլերի անցնեմ: Անցած տարի Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) սկսնակ գործարարների համար դասընթացներ էր իրականացնում եւ ցածր տոկոսներով վարկավորում լավագույն նախագծերը: Դա այն էր, ինչն ամենից շատ էի ուզում: Դասընթացի ընթացքում իմ գաղափարը ճանաչվեց լավագույնը եւ 1մլն. Դրամ վարկ տրամադրեցին ինձ, վարկից բացի Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը 1.5մլն դրամ դրամաշնորհ տրամադրեց ինձ: Գումարով կառուցեցի 2 ապի-տնակներ եւ հիմնեցի մեղվաբուծության եւ մեղվաբուժության ԱրմԲի (ArmBee) կենտրոնը:

-Ի՞նչպես է կատարվում բուժումը եւ արդյո՞ք մատչելի եւ հասանելի է բնակչության համար:

-Յուրաքանչյուր տնակում փայտաշեն 2 մահճակալ է դրված, որոնցում մեղվաընտանիքներն են: Դրանք ծածկված են պաշտպանիչ ցանցով, որպեսզի մեղուները դուրս չգան արկղերից: Իսկ մահճակալի վրա կան հատուկ անցքեր, որոնց միջոցով ծաղիկների նեկտարի ու մեղրի բույրը տարածվում են սենյակում. սենյակում տարածված օդի օգտակարությունից բացի, կան միկրոալիքներ, որոնցով մեղուները շփվում են: Արդյունքում, 60 սմ բարձրության վրա առաջանում է բիոդաշտ, որը բուժիչ ներգործություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա: Կան մի շարք հիվանդություններ (սիրտ-անոթային, շնչառության հետ կապված, գերհոգնածություն, լարվածություն, սթրես եւ այլն), որ բուժվում են ապիթերապիայի արդյունքում: Բուժման կուրսը կարող է տեւել օրական 1-2 ժամից մինչեւ 8 ժամ, նաեւ գիշերը ապի-տնակում քնելով: Գները մատչելի են, տնակում 1 ժամ անցկացնելու արժեքը 3000 դրամ է, իսկ 3 ժամի համար հարկավոր է 7000 դրամ վճարել: Արժեքը ներառում է նաեւ թեյախմություն ու մեղրի համտես:

-Իսկ ստացված մեղրը տեղական շուկայում է սպառվում թե՞ արտահանվում է:

-Մեղրը ամբողջովին սպարվում է Հայաստանյան շուկայում ի շնորհիվ իր բարձր որակի:

Զրույցը՝ Ժաննա Սարգսյանի

Լուսանկարները՝ ArmBee Honey Farm ֆեյսբուքյան էջից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4152 | 0 | 0
Facebook