Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Իշխանության առաջին լրջագույն սխալը

15:31, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Իշխանության առաջին լրջագույն սխալը

Հարց իշխող ուժի պատգամավորներին:
     Երբ որ նախորդ ԱԺ-ն վարչապետ էր ընտրում Փաշինյանին, դուք կամ ժողովուրդը ակնկալում էիք ՀՀԿ խմբակցության հավաքական դիրքորոշումը, թե՞ ամեն մի պատգամավորինը՝ իր խղճի մտոք:
     Այդ դեպքում այս ի՞նչ «արջի ծառայություն» եք մատուցում վարչապետին (նկատի ունեմ փոխխոսնակ ընտրելու համար ԲՀԿ թեկնածուի օգտին միաձայն քվեարկությունը): Այն էլ փակ քվեարկությամբ, երկընտրանք պարունակող և իրականում ոչ կարևոր (քաղաքական կոնսոլիդացիա չպահանջող) հարցի վերաբերյալ: Այսպիսի մոտեցումը շատ ծանր կարող է նստել մեզ վրա...
     Գրեթե համոզված եմ, որ վարչապետը՝ հետևելով իշխանության թևերի անկախության դրույթին, որևէ բան չէր հրահանգել և պարզապես հայտնել էր անձնական դիրքորոշում, ինչը սակայն մեր «անկախ» պատգամավորների կողմից ընկալվեց որպես հրահանգ: Չեմ ուզում զուգահեռներ տանեմ, հետևություններ անեմ: Ուղղակի ամոթ է...

Աստված մեզ խելք, իմաստություն և զորություն տա:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1124 | 0 | 0
Facebook
COMMENT.am