Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՔՈՂԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԵԼՈՎ, ՀԱՅԻՆ ԴՈՒՐՍ ԵՔ ՄՂՈՒՄ ԵՐԿՐԻՑ

Sona Arshuneci Arshuneci
03:14, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՔՈՂԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԵԼՈՎ, ՀԱՅԻՆ ԴՈՒՐՍ ԵՔ ՄՂՈՒՄ ԵՐԿՐԻՑ
    
     (Բաց նամակ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին)
    
Հարգարժան Արմեն Ղազարյան էժան աշխատուժի քողի տակ թաքնվելով, հային դուրս եք վռնդում իր հայրենիքից, դռներն եք բացում հնդիկների առաջ, երբ իրականում ՄԱԿ-ն է ձեզ պարտադրում էմիգրանտներ ընդունել․․․որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ նախ հիշեք, և հիշեցրեք, որ մենք եղեռն ապրած, երկրաշարժ տեսած, 4 տարի դաժան պատերազմ տեսած ազգ ենք, ունենք 7 միլիոնանոց սփյուռք և ոչ մեկը ձեզ չի կարող պարտադրել էմիգրանտ ընդունել, երբ մեր հայրենակիցները գտնվում են պատերազմող Սիրիայում, Իրաքում, Լիբանանում․ մենք խնդիր ունենք մեր հայրենակիցնեի ներգաղթով զբաղվել, ովքեր կանգնած են
ուծացման վտանգի առաջ․․․ես որ միշտ ահազանգ եմ հնչեցրել այդ ուղղությամբ, իսկ հիմա այդ ուղտը եկել մեր դուռն է չոքել․ վիզային ռեժիմը հանված հնդիկի համար Հայաստանի դռները բացած նոր իշխանություններն արդարանում են, որ մենք էժան աշխատուժի կարիք ունենք․ հայց է ծագում․ ինչքա՞ն էժան, երբ մեր ժողովուրդը կոպեկներով է աշխատում, հազիվ է գոյատևում, շատ շատերն էլ աշխատանք են փնտրում և չեն գտնում․․․ ԻՆՉ է դուրս գալիս, փոխանակ մեր ծառը ջրելուն, ուրիշի ծառն ենք ջրում․․․ հնդիկը հայ մարդու ձեռքից խլում է աշխատանքը, ոչինչ, որ հայ մարդը դառնում է գործազուրկ, կարևորը հնդիկին հաճոյանանք․․․ այսօր՝ այն մարդիկ, ովքեր հայրենիքում փոքրիկ բիզնես ունեն․ կրպակներ կամ սրճարաններ և մի կերպ ընտանիք են պահում, վաղը նրանք փակելու են իրենց բիզնեսը, քանզի աչքիս առաջն է, ողջ Բրյուսելով մեկ ամեն փողոցի վրա հնդիկների ու պակիստանցիների խանութներն ու կրպակներն են, , ,
    
այս ամենը մի կողմ, միթե՞ ձեզ չի հետաքրքրում մեր գենի անաղարտ պահելու հույժ կարևոր խնդիրը, թե՞ դուք էլ Սորոսի ազդեցության տակ եք և մեր երկիրը տանում եք գլոբալիզացիայի ճանապարհով․ երկիրը լցնելու էք էմիգրանտներով, համասեռամոլներով, աղանդավորներով, , , շունը տիրոջը չի ճանաչելու, եթե իշխանության եք եկել ժողովրդի դաբրոյով, ինչու՞ հաշվի չեք առնում ժողովրդի կարծիքը ․կարդում են ձեր հարցազրույցն ու ավելի հիասթափվում, որ դեռ Սերժն է առաջնորդում մեր երկիրը․ նրա «բարեփոխված սահմանադրությունն» է, Ընտրական օրենսգիրքը, դատական համակարգը, և ահա նրա կնքած միգրացիայի 2017-2022թթ․ ապազգային պայմանագիրն եք կյանքի կոչում (Հիմա եմ հասկանում, թե Սերժը ո՞նց էր բնակչության թիվը հասցնելու 4 միլիոնի) դուք արդարանում եք, որ գնում եք ժողովրդավարության ճանապարհով, խտրականություն չեք դնում և հազարավոր հնդիկների այդքան հեշտ քաղաքացիություն եք տալիս, աշխատանքի իրավունք, երբ և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում տասնյակ տարիներով մեր հայրենակիցները քաղաքացիություն չեն ստանում, անլեգալ են մնում անգամ այն դեպքում, երբ 3, 4 երեխա են ունենում այդ երկրում, շատերն էլ հոգնում են սպասելով ու հետ են գալիս Հայաստան, իսկ դուք ավելի դեմոկրատ եք, անմիջապես քաղաքացիություն եք շնորհում, բա ամոթ չի՞ հնդիկներին սպասեցնել․․․
    
Փաստն եմ արձանագրում․ ձեզ չի հետաքրքրու՞մ, որ հնդիկը հայի ձեռքից խլում է աշխատանքը, հայ երեխայի բերանի հացը․․ հայը մնում է գործազուրկ և ստիպված լքում է երկիրը․․․փաստորեն դուք գիտակցաբար խրախուսում եք արտագաղթը․․․երկար տարիներ Հայաստանը դատարկվում է պետականորեն․ այդ մասին բազմիցս եմ գրել․ նախքին միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եգանյանը աշխատանքի միգրացիայի քողի տակ տարիներ շարունակ դատարկեց Հայաստանը դեպի Ռուսաստան․ 2015-ին ես բաց նամակով դիմեցի Կարեն Կարապետյանին․ դաժան անտարբերություն․ ձայն բարբարոյ յանապատե, , , արդեն քանի տարի է «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաալիքը օրը մի քանի անգամ եթեր է հեռարձակում «գայթակղիչ» գովազդը, որ Եվրասիական տրանսպորտային ինչ որ ընկերություն իր հոգու պարտքն է համարում հայաթափել Հայաստանը․ «հարմարավետ ավտոբուսներով, հարմար գներով, ողջ ճանապարհի ընթացքում ուղևորներին ապահովելով զովացուցիչ ըմպելիքներով, տեղափոխում է Հայաստանից դեպի Ռուսաստանի 24 քաղաքներ» ․և թվարկում է այդ քաղաքների անունները․․․
     Իսկ, որպեսզի ավելի արագացված լինի հայաթափումը, 2016- ի հոկտեմբերի կեսերից այդ ավտոբուսներին լրացնելու եկան է՛լ ավելի գայթակղիչ ու աներևակայելի էժան՝ անգամ 10 հազար սիմվոլիկ դրամից սկսված, ԳՅՈՒՄՐԻ-ՄՈՍԿՎԱ ՉՎԵՐԹԸ, ՇԻՐԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ, 180 տեղանոց «Բոինգ 737-800» տիպի ինքնաթիռով, որն իրականացնում է «ՊՈԲԵԴԱ» ընկերությունը, , , ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՊՈԲԵԴԱ» ԱՆՎԱՆԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿ, , , մնացածն էլ դուք տրամաբանեք՝ «Հայաստանն առանց հայերի»
     գաղտնիք ասած չեմ լինի, որ հաճախ Երևանից- Գյումրի տաքսիներն անգամ 10000 դրամով չեն տեղափոխում, ուր մնաց Գյումրի-Մոսկվա՞, այն էլ ինքնաթիռով ու այդ սիմվոլիկ գումարո՞վ․ աբսուրդ չի՞, , ,
    
Պարոն Արմեն Ղազարյան կարդալով ձեր կենսագրությունը, պարզվեց շատ զարգացած երիտասատդ եք, տարբեր բարձրագույն ուսումնառություններ առած, որի համար շատ ուրախ եմ և վստահ եմ, որ Դուք անտեղյակ չեք ձեր վերահսկողության տակ գտնվող այս ծառայություններից․․․ ՀԱՐՑ․ ի՞նչ նպատակ են հետապնդում միգրացիայի գրասենյակները, որ բացված են գրեթե բոլոր մեծ և փոքր քաղաքներում, իսկ հրապարակներում կանգնած են դեպի Ռուսաստան տեղափոխող ավտոբուսներն ու երթուղային մեքենաները․․․ ձեզ չի՞ անհանգստանում, որ աշխատանքային միգրացիայի քողի տակ ընտանիքներով են հեռանում երկրից իրենց հետ տանելով 13, 14, 15, 16, 17 և ինչու՞ չէ 18 տարեկան տղաներին՝ վաղվա զինվորներին, , , չէ՞ որ վերահսկողություն, արգելափակում չկա, , , վաղն ո՞վ է սահմանը պահելու, թե՞ հնդիկներն են մեր երկրի սահմանները հսկելու, , , փաստորեն ձեզ չի հետաքրքրում, , , փաստն եմ արձանագրում․
     Փոխանակ գնաք հայ գաղթօջախները, հանդիպումներ կազմակերպեք, հայության ներգաղթ կազմակերպեք, պայմաններ ստեղծեք նրանց Հայաստանում տնավորելու, ադապտացնելու, աշխատանքով ապահովելու, հնդիկո՞վ եք ուզում լրացնել դեմոգրաֆիական աղետը, , , ամոթ է, որ խոսում եք էժան աշխատուժի մասին, իսկ մեր երկրից ուղղակի վռնդում եք մասնագետներին, , , զարգացած երկրները ուղղեղներ են գնում, իսկ մեր երկիրը մտածում է ո՞նց անի, որ գործատուն էժան աշխատուժ ունենա, որ ավելի հարստանա, , , խեղճ հայ մարդ․ կոպեկներով է աշխատում, դա էլ շատ են համարում, , , երևի փնտրեք գտնեք ընդհանրապես ձրի՞ աշխատողներ․․․ ամոթ է, գոնե ազնիվ եղեք, ճշմարտությունն ասեք ժողովրդին, այն ժողովրդին, որ ձեզ հավատացել է, իշխանության է բերել, , , ոչ մի ՄԱԿ ձեզ չի կարող ստիպել, որ էմիգրանտներ ընդունեք, երբ այդքան բարձր է աղքատության շեմը, այդ դուք եք ՄԱԿ-ում ինչ թուղթ են դեմ տալիս, հնազանդորեն ստորագրություն եք դնում այդ թղթի տակ, առանց ծանր ու թեթև անելու, , , ստանձնելով այդ պաշտոնը, դուք պետք է չեղյալ համարեիք Ռեժիմի կնքած բոլոր պայմանագրերը, այսօր չէինք կանգնի փաստի առաջ, , ,

     Ինչպե՞ս կարող եք Ձեզ այդքան անպատասխանատու, անճարակ ձևացնել, իմիտացիա ստեղծել, որ այդպես պետք է լինի․․․ պարտավոր ենք էմիգրանտ ընդունել ու վերջ․․․ այս ի՞նչ հայտարարություն է, այս ի՞նչ բլեֆ է, , , Փաստն եմ արձանագրում, որ հայաթափումը տարիներ շարունակ կատարվում է պետական մակարդակով, այն աղոտ հույսս, որ փայփայում էի, որ Նոր Հայաստանում կկանխվի հայաթափումը դեպի Ռուսաստան, ներգաղթ կկազմակերպվի, սխալվում էի․ դռները բաց է, հայը գնում է, նրա տեղը զբաղեցնում է հնդիկն ու պակիստանցին․․․
     Կխնդրեի ուսումնասիրեք, թե ինչպես սովետի ժամանակ ներգաղթ կազմակերպեց կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, Գրիգոր Հարությունյանը և ծրագրեր մշակեք հայության ներգաղթի, ոչ թե հնդիկի, , ,
     Հույսով եմ այս բաց նամակս, որը խիստ երանգի մեջ է, կընդունեք որպես մի Հայուհու սրտի խոսք, որը թեև հանգամանքների բերումով տասնյակ տարիներ գտնվում է հայրենիքից շա՜տ հեռու, բայց սիրտը բաբախում է իր հայրենիքի ու հայի վաղվա օրվա մշուշոտ ճակատագրով, ապրելով՝ նրա լուսավոր օրերի տեսլականով․․․
     Հուսամ նամակս կարժանանա Ձեր ուշադրությանը և Ձեր գործուն միջամտությամբ հետամուտ կլինեք օգտագործել ձեր ձեռքում եղած՝ արտագաղթը կանխող բոլոր բանալիները, և կկասեցնեք հնդիկներով Հայաստանը լցնելու գործընթացը, այլապես վաղը մեր սահմանները հսկող զինվոր էլ չենք ունենա․ և իրականում կդառնանք «Հայաստանն առանց հայերի» երկիր․
     ԱՅՍ «ԲԱՑ ՆԱՄԱԿՍ» ԸՆԴՈՒՆԵՔ ՈՐՊԵՍ ՁԵԶ ՍԹԱՓԵՑՆՈՂ ԱՀԱԶԱՆԳ, , ,
     ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1627 | 0 | 0
Facebook