Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպանախով, գազարով ու բազուկով տորթ էլ է լինում

17:15, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
Սպանախով, գազարով ու բազուկով տորթ էլ է լինում
     Ամեն շերտի համար անհրաժեշտ է՝
     250 գրամ շաքարավազ
     3 ձու
     1 բաժակ ձեթ
     2 բաժակ ալյուր
     2 թեյի գդալ խմորի փխրեցուցիչ
    
     1.Կանաչ շերտի համար մի կապ սպանախ եմ աղացել
     2.Կարմիր շերտի համար 3 միջին չափի աղացած բազուկ
     3.Դեղին շերտի համար 3 միջին չափի գազար
    
     Կրեմ՝ եփովի կրեմ
    
     Ձուն և շաքարավազը ամենաբարձր արագությամբ հարել այնքան, մինչև շաքարավազը ամբողջությամբ լուծվի: Քիչ-քիչ ավելացնել ձեթը, հարել: Ավելացնել ալյուրը, որին նախապես խառնած է փխրեցուցիչը: Լավ հարել, ավելացնել սպանախի, գազարի կամ բազուկի աղացած զանգվածը, հարել: Խմրը լցնել 26 սմ-անոց ջեռոցի տարայի մեջ, որի մեջ խմորեղենի թխման թուղթ է դրված: Թխել 180'C-ում 1 ժամ:
     Մի կարևոր բան էլ, որպեսզի բազուկի գույնը պահպանվի աղալուց հետո մի քանի կաթիլ լիմոնի հյութ էի լցրել ու լավ խառնել։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
6405 | 0 | 0
Facebook