Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գազի գնի մասին

21:20, երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ.
Գազի գնի մասին

Գազի գնի բարձրացումը առաջարկում եմ դիտարկել այլ հարթության մեջ: Չկա չարիք առանց բարիքի… Ժամանակն է մտածել էներգետիկ ինքնաբավ լինելու մասին: Աննախադեպ քաղաքական հեղափոխություն կերտած ժողովուրդը կարող է և պետք է նաև այս ոլորտում հեղափոխական արդյունքներ գրանցի: Հայաստանի և, հատկապես, իշխանությունների քաղաքական ապագան կախված է նաև էներգետիկ անվտանգությունից: Իշխանական ռեսուրսների և գիտական մտքի ճկուն համագործակցություն է պետք, որպեսզի ապահովվի հեղափոխական արդյունքներ:
     Նախկին իշխանության համակիրները պետք է գիտակցեն, որ անցյալն այլևս հետ չի գալու և անցյալի վերադարձի ցանկացած ջանք կորուստ է ձեր իսկ համար: Կորուստ է ժամանակային և անտեղի վատնված ռեսուրսների տեսանկյունից, մինչդեռ կարող են ընկալել նոր իրողությունը, և իրենց տեղը զբաղեցնել ստեղծված նոր պայմաններում:
     Եվ, վերջապես' իսկ ի՞նչ երաշխիք կար, որ եթե, նույնիսկ, նախորդ իշխանությունները լինեին, գազի գինը չէր բարձրանալու, մոռացե՞լ եք թե ինչ խայտառակ գործարքներ էին արել նախորդները…
     Կարող եք շարունակել քննադատությունները, կարող եք նաև նպաստել երկրի կայացմանը և մասնակցել արտաքին մարտահրավերների դիմագրավմանը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
| | |
1966 | 0 | 0
Facebook