Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ Եվա չկա՜ և… Ադա՜մն է անդեմ…

11:06, ուրբաթ, 04 հունվարի, 2019 թ.
Երբ Եվա չկա՜ և… Ադա՜մն է անդեմ…
    
    
    

Գիտե՜մ, լա՜վ գիտեմ, որ ո՜ւր էլ գնաս

Վերադառնալո՜ւ ես իմ գրկում բացվես,

Ի՛նձ ես ժպտալու, երբ հեռո՜ւ-հեռվում

Ցավերից ամպե՜ս

կարոտից խոցվե՜ս…


    

Իմ երակներում թո՜ւնդ գինու նման

Հիմա հոսո՜ւմ է գետը կարոտի,

Եվ երազների լույսի հուրհրա՜ն

Սարսուռ կրակը աշնանամուտի:


    

Իսկ դու քո հեռվում ձեռքերդ պարզե՜լ

Ասե՜ս գլուխս ես սեղմել քո կրծքին,

ես դարձել եմ «դո՛ւ», դու «ես» ես դարձել

Հրդեհների մեջ իրիկնամուտի…


    

Մենք հնարեցինք սիրո տիեզերք՝

Դարձանք հրեշտակ անո՜տք ու անթև,

Նման դրա՜խտը տեսնես ո՞ւմ է պետք,

Երբ Եվա չկա՜ և…

Ադա՜մն է անդեմ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3658 | 0 | 0
Facebook