Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Հոդվածներ

Ինչո՞ւ են հայուհիները դավաճանության դիմում

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
17:09, շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ են հայուհիները դավաճանության դիմում

Ինչո՞ւ են հայուհիները դավաճանության դիմում


    

Գործնականում ամբողջ աշխարհում հասարակությունը դատապարտում էդավաճանությունը, Հայաստանն այս հարցում բացառություն չէ: Սակայն, ինչպեսամենուր, տղամարդու դավաճանությանն ավելի ներողամտորեն են վերաբերվում, իսկկնոջ դավաճանությունը, նույնիսկ եթե ամուսինը չի առանձնանում բարձր բարոյականհատկանիշներով, ավելի դաժանորեն են դատապարտում: Դավաճանող կնոջըպատրաստ են այրել խարույկի վրա եւ քարկոծել: Եվ ոչ ոք չի մտածում այն մասին, թեինչն է կնոջը ստիպել դիմել այդ ծայրահեղ քայլին: Իսկ ի՞նչն է կնոջը ստիպումդավաճանության դիմել: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ կանանցից, ովքեր նման փորձ ունեցել են եւ համաձայնեցին մեզ ներկայացնել իրենցպատմությունը


    

45-ամյա Գայանեին թվում էր, որ երջանիկ է իր ամուսնությամբ… մինչեւ ճակատագրական հանդիպումը: «Ես սիրով եմ ամուսնացել: Ամեն դեպքում՝ դրանում վստահ էի: Երկու երեխա ունեցանք: Ամուսինս լավ էր վաստակում, մենք միանգամայն երջանիկ էինք: Ես երբեք չեմ մտածել այլ տղամարդկանց մասին, առավել եւս՝ դավաճանության: Մեր հարաբերություններում ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Բայց երբ հանդիպեցի նրան, ինչ-որ բան փոխվեց: Ես մինչեւ հիմա չեմ կարող բացատրություն գտնել: Երբ նա բռնեց ձեռքս, հասկացա, որ կորած եմ: Այդ բավական էր: Այնպիսի տղամարդիկ կան, երբ նայում ես նրանց աչքերին, հասկանում ես, որ խորտակվում ես: Մեր սիրավեպը շուրջ երկու ամիս տեւեց: Նա ինձ համոզում էր հեռանալ ամուսնուցս, երդվում էր, որ հոգ կտանի իմ ու երեխաներիս մասին: Բայց ես որոշեցի պահպանել ընտանիքս եւ դադարեցրի մեր հարաբերությունները: Աներեւակայելի կամքի ուժով», - ասում է նա: Ամուսինը դավաճանության մասին այդպես էլ ոչինչ չի իմացել: «Ես երջանի՞կ եմ», - տխուր ժպիտով հարցը կրկնում է Գայանեն: «Նախընտրում եմ չմտածել այդ մասին: Նաեւ այն մասին, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես այլ ընտրություն կատարեի»: Հարցին, իսկ ինքը կներե՞ր ամուսնու դավաճանությունը, Գայանեն առանց մտածելու պատասխանում է. «Ո՛չ: Ես ավելի շուտ կսպանեի…»:


    

Իսկ ահա 30-ամյա Լիլիթին դավաճանության է մղել վրեժը: «Հարսանիքից մեկ տարի անց իմացա, որ ամուսինս դավաճանում է: Նա երբեք անտարբեր չի եղել կանանց հանդեպ, բայց այն ժամանակ ինձ՝ 20-ամյա միամիտ ռոմանտիկ աղջնակիս, թվում էր, որ սերն ունակ է փոխել մարդկանց: Նույնիսկ այդպիսի անհույս կնամոլներին», - տխուր քմծիծաղով հիշում է աղջիկը: «Սկանդալ եղավ, երդումներ, փորձեցինք հարաբերություններ պարզել… Որոշ ժամանակ անց, սակայն, ամեն ինչ կրկնվեց: Ես ցանկանում էի հեռանալ, բայց պարզվեց, որ հղի եմ: Ստիպված էի համակերպվել եւ մնալ, ինչպես ասում են՝ հանուն ընտանիքի: Ես հասկացա, որ նա չի փոխվի, այդ ժամանակ ես փոխվեցի: Վրեժ էի տենչում: Այդ կերպ էլ իմ կյանքում սիրեկան հայտնվեց: Հետո եւս մեկը», - պատմում է Լիլիթը: Նրա խոսքով, ինչ-որ ժամանակ իրեն թվացել է, որ ամուսինը ենթադրում է իր արկածների մասին: «Հիմա էլ ինձ այդպես է թվում: Բայց, դատելով ամեն ինչից, նրան այդ հարմար է: Ամեն դեպքում՝ 100 տոկոս վստահ չեմ: Մեր ընտանիքը սկսեց ձեւական բնույթ կրել: Հանուն երեխաների»:


    

35-ամյա Հասմիկի պատմությունը բավական տարածված երեւույթ է: Ամեն դեպքում՝ հերոսուհին ինքը վստահ է դրանում: «Ամուսինս դադարեց ինձ հետ սեքսով զբաղվել: Ամուսնությունից 5-6 տարի անց մեր սեռական կյանքը դարձավ ձանձրալի, գորշ եւ հազվադեպ: Ես փորձեցի բոլոր մեթոդները: Ե՛վ սեքսուալ ներքնազգեստ էի գնում, ե՛ւ *****ֆիլմեր դիտում, փորձում էի իրականացնել նրա բոլոր երեւակայությունները, ձգտում էի բացատրվել, պարզել պատճառները: Սակայն սեքսը մեր կյանքում ավելի ու ավելի հազվադեպ էր դառնում: Վերջիվերջո, ինձ մոտ սկսեցին արտաքինիս եւ սեքսուալությանս հետ կապված բարդույթներ առաջանալ: Իսկ բնությունն իրենն էր պահանջում: Սեքսուալ ցանկությունից պատրաստ էի դիմել ամեն քայլի: Եվ այդ ամենն ուղեկցվում էր սեփական «փչացածության» շուրջ անհանգստությամբ: Այդ ժամանակ էլ ես համարձակվեցի…», - պատմում է Հասմիկը: «Ասում են՝ դավաճանությունն ամրացնում է ամուսնությունը: Հնարավոր է՝ որոշ դեպքերում այդպես է: Բայց ո՛չ իմ դեպքում: Ես չկարողացա ապրել խաբեության մեջ եւ հեռացա ամուսնուցս: Սիրեկանի հայտնվելն ինձ օգնեց հասկանալ, որ նորմալ կին եմ, որ իմ ցանկություններում ու պահանջմունքներում ոչ մի անբարոյական բան չկա: Այն ամենը, ինչ ես ապրեցի, թանկ արժեցավ: Համենայն դեպս՝ ինձ համար…»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
6093 | 0 | 0
Facebook