Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Հոդվածներ

Մայրը սիրեկանի հետ սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա դստեր ներկայությամբ

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
11:20, շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ.
Մայրը սիրեկանի հետ սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա դստեր ներկայությամբ

Մայրը սիրեկանի հետ սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա դստեր ներկայությամբ


    

    

Հանրությունը որոշ ժամանակ առաջ ցնցվեց սեռական բնույթի հանցագործությունների մասին տեղեկություններից. պարզվեց, որ երեք հասուն տղամարդիկ առանձին- առանձին սեռական հարաբերություն են ունեցել նույն անչափահասի հետ՝ հետանցքից: Անչափահասն, ի դեպ, հանցագործությունների կատարման պահին ընդամենը 12 տարեկան է եղել: Երեք դեպքերի վերաբերյալ առանձին-առանձին վարույթներով գործերն ուղարկվել էին դատարան: Դեռևս մեղադրական եզրակացության հատվածը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդալիս ողջամիտ կասկած առաջացավ, որ անչափահասի ընտանիքում ամեն ինչ նորմալ չէ, մայրը, մասնավորապես, իր տեղում չէ:

Գործերից մեկով՝ 30-ամյա Կարենի (անունը փոխված է) վերաբերյալ գործով մեր կասկածները հաստատվեցին: Մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել էր, որ ՍՊԸ-ի պահակ ամբաստանյալը 2012թ. հունիս ամսին ծանոթացել է տուժող երեխայի մոր՝ Լորետայի (անունը փոխված է) հետ և հաճախակի է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել։ Տեղեկանալով այդ մասին՝ Լորետայի ամուսինը 2012թ. նոյեմբեր ամսվա վերջին նրան ու նրա անչափահաս դստերը վտարել է իր տանից (նշենք, որ ամուսինը երեխայի հայրը չէ. երեխան ծնվել է արտաամուսնական կապից) ։ Լորետան գնացել է Կարենի մոտ և խնդրել վերջինիս թույլ տալ իրեն ու դստերը՝ Մոնիկային (անունը փոխված է), ժամանակավորապես բնակվել նրա հետ` քարհանքի պահակատան տնակում։ Կարենը համաձայնել է և մայր ու դուստր տեղափոխվել և բնակվել են այդ տնակում։ Ընդ որում, Լորետան եւ Մոնիկան քնել են տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ Կարենը` մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։

Համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել ամբաստանյալի հետ՝ հիմնականում տնակից դստեր բացակայելու ընթացքում, բայց նաև գիշերը՝ անչափահասի քնած ժամանակ: Սակայն անչափահասը մի քանի անգամ ականատես է եղել։ 2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, երբ Կարենը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, աղջիկը սուրճ է պատրաստել ու պառկել Կարենի մահճակալին։ Սուրճը խմելուց հետո մայրը պառկել է իր մահճակալին` քնելու և իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր մոտ։ Երբ մայրը քնել է, Կարենը պառկել է Մոնիկայի կողքին և օգտագործելով աղջկա անօգնական վիճակը, այն, որ վերջինս չէր կարող գիտակցել իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը, բավարար գնահատել դրանց հետևանքները՝ բարոյական, սոցիալական և էթիկական առումներով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ. ձեռքով փակելով նրա բերանը, նրա կամքին հակառակ՝ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ Դատարանում ամբաստանյալի մեղադրանքը փոփոխություն է կրել. գործով մեղադրողը 2013թ. դեկտեմբերի 26-ին որոշում է ներկայացրել դատարան, որով Կարենին առաջադրված մեղադրանքը մեղմվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որով նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում, փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, որով նախատեսված է տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ամբաստանյալ Կարենը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, կատարած արարքի համար զղջացել և խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել։ Տուժող անչափահասի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ մոր սիրեկանն իրեն հաճախակի է ուղարկել հարևան անասնագոմերում որպես կթվորուհի աշխատող կնոջ մոտ, որի ընթացքում նա իր մոր հետ զբաղվել է սիրով։ Նախաքննության ընթացքում անչափահասը հայտնել էր, որ մոր սիրեկանն իր հետ իր կամքին հակառակ է սեռական հարաբերություն ունեցել իր հետ, իսկ դատարանում հայտնել է, որ ամբաստանյալն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և չի ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ, նաև հայտնել է, որ ինքն ամբաստանյալի դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ վերջինս պատժվի, քանի որ խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ:

Երեխայի մայրն, ով դատարանում նրա օրինական ներկայացուցիչն է, նախաքննության ընթացքում հայտնել է, որ դուստրն իրեն արթնացրել է և հայտնել տեղի ունեցածի մասին, ինքը զայրացել է դստեր վրա, թե ինչու իրեն չի արթնացրել, իսկ դուստրն ասել է, որ Կարենը թույլ չի տվել և ձեռքով փակել է նրա բերանը։ Դատաքննության ընթացքում մայրը նույնպես հայտնել է, որ սեռական հարաբերությունը դստեր կամքով է տեղի ունեցել: Հատկանշական է հիշատակված կթվորուհու ցուցմունքն այն մասին, որ ինքը հաճախ տեսել է, որ անչափահասի մայրը դստեր ներկայությամբ Կարենի հետ իրեն ազատ ու անվայելուչ է պահել, որի համար ինքը դիտողություն է արել, սակայն՝ անօգուտ։ Դատահոգեբանական փորձաքննությունը ևս անդրադարձել է մոր դերին՝ «դստեր հոգեկան, բարոյական զարգացման վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի արդյունքում դուստրը զոհ է դարձել սեռական ոտնձգությունների» ։ Հարց է ծագում, ինչպե՞ս կարող էր դատարանում որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ հանդես գալ այսպիսի բնութագրով մայրը, առնվազն պատկան մարմինները պետք է բարձրացնեին նրան մայրական իրավունքներից զրկելու հարցը. եթե աղջիկը հայր չունի, չի նշանակում, որ այդչափ անպաշտպան պետք է լինի:

Նշենք, որ դատավճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
8801 | 0 | 0
Facebook