Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե շահավետ է, կարելի է ազգն էլ ուրանալ

14:12, հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ.
Եթե շահավետ է, կարելի է ազգն էլ ուրանալ

Հրեա Ռաբինովիչը գաղթում է Նյու Յորք, ռեստորան է բացում ու շենքի ճակատին հայտարարություն է փակցնում՝ «Արաբների մուտքն արգելվում է»: Մեկ-երկու օր անց ռեստորան է մտնում արաբի շատ նման մի մարդ: Մատուցողն անմիջապես վազում է Ռաբինովիչի մոտ ու հարցնում, թե ինչպես պետք է վարվել: Վերջինս մի քիչ մտածում է ու ասում. «Դե լավ, չեմ ուզում սկանդալ լինի: Նրան բուտերբրոդ և սուրճ տուր, բայց կրկնակի գին պահանջիր: Այդ դեպքում նա այլևս այստեղ չի գա»:

Մատուցողն այդպես էլ անում է, բայց հաջորդ օրն արաբը նորից է հայտնվում ռեստորանում: Նախորդ օրվա կրկնությունն է լինում, բայց այս անգամ Ռաբինովիչը մատուցողին կարգադրում է եռակի գին պահանջել: Ուտելուց հետո արաբը վճարում է պահանջված գումարը, գովում է սննդի որակը և հարցնում, թե կարելի՞ է արդյոք տասն անձի համար սեղան պատվիրել: Ռաբինովիչը մտածում է ու մատուցողին ասում. «Ինչ արած, նրանց համար սեղան նախապատրաստիր, բայց հաշիվը տասնապատկիր»: Երեկոյան արաբն իր ընկերների հետ գալիս է, ճոխ ընթրիք է պատվիրում և առանց սակարկության վճարում է պահանջված գումարը:

Հաջորդ օրը Ռաբինովիչի ռեստորանի պատին հետևյալ հայտարարությունն է փակցվում.

«Հրեաների մուտքն արգելվում է»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4096 | 0 | 0
Facebook