Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամացույցի սլաքներն ինչո՞ւ են «ժամացույցի սլաքների ուղղությամբ» պտտվում

11:15, չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ.
Ժամացույցի սլաքներն ինչո՞ւ են «ժամացույցի սլաքների ուղղությամբ» պտտվում

Մինչև մեխանիկական ժամացույցների գյուտը ժամանակը որոշելու հիմնական գործիքը եղել է արևային ժամացույցը: Այն բաղկացած է եղել թվահարթակից և առանցքի դեր կատարող ձողից, որի նետած ստվերը, Արևի շարժմանը զուգընթաց, թվահարթակի վրա տեղաշարժվել է՝ ցույց տալով արևային ճշգրիտ ժամանակը: Հյուսիսային կիսագնդում ստվերներն օրվա ընթացքում տեղաշարժվել են այն ուղղությամբ, որը մենք անվանում ենք «ժամացույցի սլաքների ուղղություն»:

Առաջին մեխանիկական ժամացույցների գյուտարարների շատ տրամաբանական մտահղացմամբ՝ մեխանիկական ժամացույցների սլաքները պետք է կրկնօրինակեին արևային ժամացույցի ձողի արձակած ստվերի տեղաշարժման ուղղությունը:

Եթե մեխանիկակակն ժամացույցները ստեղծվեին Հարավային կիսագնդում, ապա, ամենայն հավանականությամբ, ժամացույցի սլաքների տեղաշարժման ուղղությունն աջից ձախ էր լինելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5263 | 0 | 0
Facebook