Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուշաննա Թովմասյանը` իր ընտրյալ ունենալու մասին

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
11:29, ուրբաթ, 12 ապրիլի, 2013 թ.
Շուշաննա Թովմասյանը` իր ընտրյալ ունենալու մասին
     Esyes.am-ի ընթերցողները վերջերս ահանզանգում էին, որ սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սիրելի ունի: Խոսակցությունների հիմք էր հանդիսացել Շուշաննա Թովմասյանի անունով ֆեյսբուքյան էջը, որում նշված էր, որ նա հարաբերությունների մեջ է: Այս մասին Esyes.am-ը զրուցեց Շուշաննայի հետ, ով զարմացավ լուրից և հայտնեց, որ սոցիալական ցանցերում մի շարք էջեր կան իր անունով, սակայն ինքը միայն մեկ էջ ունի ֆեյսբուքում. «Այլ սոցիալական ցանցերում էլ էջեր կան իմ անունով, որոնց ես չեմ հետևում: Ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ պայքարել այդ էջերի դեմ, որոնք կարող են իմ անունից հայտարարություն, ստատուս գրել, իսկ տվյալ դեպքում` ներկայացնել մի կարգավիճակ, որն իմը չէ: Միակ տարբերակն իմ էջն ունենալն էր, որը ես արեցի` բացեցի լայքերի էջ, որի միջոցով շփվում եմ երկրպագուներիս հետ: Այս ընթացքում բավականին շատ լայքեր եմ հավաքել, հուսով եմ երկրպագուներիս շրջանում արագ կտարածվի այն, որ ես միայն այդ էջին եմ հետևում և չեն հավատա այլ էջերով տարածված տեղեկատվությանը»: Ինչ վերաբերում է անձնական կյանքին` Շուշաննան նշեց, որ ընտրյալ չունի: «Սիրտս ազատ է, այնպես որ, որևէ հիմք չկա, որ նման խոսակցություններ տարածվեն», - եզրափակեց դերասանուհին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7182 | 3 | 0
Facebook