Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերթական թանկացումները Հայկ Մարությանից

21:29, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
Հերթական թանկացումները Հայկ Մարությանից
    
Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124: Այսպիսով այս որոշմամբ 8124 ընտանիք պարտավորված կլինի վճարել ավելի շատ գումար իրենց երեխաների ուսման համար:
     Որոշման համաձայն զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28, 7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15, 4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3, 3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8, 7 տոկոսով:
     2019 թվականին նախատեսվել են նաև նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ: 2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները՝ 2500 դրամից դառնալով 3000 դրամ։
    
     Paradox Media

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3705 | 0 | 0
Facebook