Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական կոնյակի մասին

11:04, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
Հայկական կոնյակի մասին

Հայկական կոնյակը հայտնի է բոլորին, այն ճանաչում ունեցող խմիչք է ամբողջ աշխարհում։ Կոնյակի արդյունաբերական արտադրությունն սկսվել է 1887թ.։ Վաճառական Ներսես Թաիրյանը Երևանում կառուցել է առաջին գինեգործական ձեռնարկությունը։ 12 տարի անց այն գնել է մոսկվացի վաճառական Նիկոլայ Շուստովը։ Մի քանի տարի հետո շուստովյան կոնյակը հանրահայտ էր ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ 1900թ. Շուստովը ծպտյալ կոնյակի նմուշներ է ուղարկում Փարիզ՝ ցուցահանդեսի։ «Մրցավարները», ոչինչ չկասկածելով, Գրան պրին շնորհում են անհայտ գինեգործին։ Իմանալով, որ ըմպելիքի հայրենիքը Հայաստանն է, ֆրանսիացիները Շուստովին թույլ են տալիս (բացառության կարգով) իր արտադրանքի շշերի վրա գրել «կոնյակ», այլ ոչ թե «բրենդի», ինչպես կարգադրվում էր անել այդ արտադրանքը թողարկող բոլոր օտարերկրացիներին։

Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը, 1912թ. մրցույթի ժամանակ համտեսելով շուստովյան կոնյակը, նրան իրավունք է տալիս լինել այդ խմիչքի գլխավոր մատակարարը ռուսական կայսերական պալատին։

Հայտնի է նաև, որ կոնյակը եղել է Ուինսթոն Չերչիլի սիրած խմիչքներից մեկը։ Նա ամեն օր մի շիշ 50 աստիճանանոց հայկական «Դվին» կոնյակ է խմել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
6305 | 0 | 0
Facebook