Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրկին անհեթեթ բացատրություններ

15:03, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
Կրկին անհեթեթ բացատրություններ
     Վարչապետի խորհրդական Artak Manukyan (Արտակ Մանուկյանը) հայտարարել է, թե այս տարի եթե հանենք Լիդիանի մասնաբաժինը, ապա ընդհանուր առմամբ աճ ենք արձանագրել տնտեսության մեջ։ Առանց Ամուլսարի ավելի քան 10%-ով նախորդ տարվա ցուցանիշն արդեն գերակատարել ենք:
     Հասկանալի է, որ վարչապետի խորհրդականն ինչ-որ մի հիմնավորում պետք է գտներ մայիսից սկսած Ամուլսարի հետ կապված անհեթեթ իրավիճակով պայմանավորված ներդրումային միջավայրի վատթարացման ու տնտեսական աճի դանդաղեցման առումով։ Բայց անսպասելի է, որ գտնված արդարացումն այս աստիճանի պարզունակ է։
     Ասել, որ Ամուլսարի մասնաբաժինը հանած տնտեսական ակտիվությունն աճել է, նույնն է, թե մարդ կտրի սեփական ոտքը, հետո հայտարարի, որ կարողանում է մի ոտքի վրա թռչկոտել ու ավելին՝ հպարտանալ, որ ոնց որ մի ոտքով թռչկոտելն այդքան էլ վատ չի ստացվում։
     Հասկանալի է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշում դրական դինամիկա ցույց տալու համար որևէ կերպ առանց Ամուլսարի չեն կարողանալու, ստիպված որոշել են Ամուլսարի մասնաբաժինն հանած հաշվեն տնտեսական աճն ու հպարտանան։ Կարող է և հաշվարկի այս մեթոդաբանությանը դպրոցականները հավատան ու նույնիսկ հպարտանան, սակայն Ամուլսարի ծրագրի դադարեցման արդյունքում գործազուրկ դարձած մարդիկ ու նրանց ընտանիքները հազիվ թե հասկանան վարչապետի խորհրդականի տրամաբանությունը։
     Իսկ եթե կառավարությունը չկարողացավ մյուս տարի այլ ոլորտներում 400 մլն դոլարանոց ներդրում ապահովել, հետաքրքիր է՝ ինչո՞վ է հպարտանալու։ Կարող ենք արդեն իսկ վստահությամբ հայտարարել, որ Հայաստանում այդ ծավալի ներդրում ո՛չ արևմուտքից է գալու, ո՛չ էլ ռուսներից։ Կրկին մնալու են Ամուլսարի հույսին, ու այդ ժամանակ հետաքրքիր կլինի լսել վարչապետի խորհրդականների տեսակետը։
    
    
     Ոչ կեղծիքին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3055 | 0 | 0
Facebook